Մենք սրան շատ երկար էինք սպասում. Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հայտնել է ամուսնալուծության պատճառը (Տեսանյութ)
Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը, որն Instagram-ում հայտնի է դարձել մարդկանց անճանաչելիության աստիճանի կերպարանափոխելու կարողությամբ, Ռեգինա Տոդորենկոյի YouTube-յան հեղինակային «Пятница с Региной» հաղորդման հյուրն է եղել։ Վերջերս 25-ամյա աստղը բազմամիլիոնանոց լսարանին զարմացրել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից բաժանվելու մասին տեղեկությամբ։ Նրա հետ Գոհարն ապրել է մեկ տարուց ավելի։
Զույգի բաժանումը, որը սոցիալական ցանցերում ցուցադրում էր անվրդով կյանքը, երկրպագուների շրջանում բամբասանքների տարածման առիթ տվեց. նրանք չէի հասկանում՝ ինչ է կատարվել աստղի ընտանիքում։ Ամուսնուց բաժանավելու մասին Գոհարն առաջին անգամ որոշել է խոսել հենց Տոդորենկոյի հետ։
Գոհարի խոսքով՝ իր գլխավոր սխալն այն էր, որ ամուսնացել է իր ընկերոջ հետ։ «Մենք հիանալի ընկերներ էինք, շփվում էին հեռավորության վրա, հետո ամեն ինչ այդպես ստացվեց, եւ մենք ամուսնացանք։ Բայց ինչպես ընկերներ էինք, այնպես էլ ընկերներ մնացինք ամուսնությունից հետո։ Մեզ չհաջողվեց ընտանիք ստեղծել այն պատճառով, որ մենք ապրում էինք ընկերների նման»,- ասել է Գոհարը՝ նշելով, որ ինչ-որ պահի թե ինքը, թե նախկին ամուսինը հասկացել են, որ ապրում են յուրաքանչյուրն իր համար։
Գոհար Ավետիսյանը նաեւ անկարկել է, որ նախկին ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում սեռական հարաբերություն չի եղել։ «Երբ ընտանիքում միայն ընկերություն է, դա արդեն ընտանիք չէ։ Հույս ունեմ՝ դու հասկացար»,- Ռեգինային դիմելով՝ ասել է Գոհարը։
Հարցազրույցի ընթացքում Ավետիսյանը պատմել է, որ իրեն կյանքում երկու անգամ են առաջարկություն արել։ Ի պատասխան հաղորդավարուհին խոստովանել է, որ իրեն ամուսնության առաջարկ են արել նվազագույնը 7 անգամ։ Ընդ որում, «Орел и Решка» հաղորդման աստղից «այո» ցանկալի պատասխան ստացել է միայն նրա ներկայիս ամուսինը՝ Վլադ Տոպալովը։ «Ես սարսափելի նյարդայնանում էի, քանի որ հասկանում էի, որ չեմ ցանկանում ամուսնանալ։ Եվ երբ ինձ առաջարկություն էին անում, ես այսպես էի արձագանքում. «Վերջացրու, ինչպիսի հիմարություն»»,- կիսվել է Ռեգինան։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո