Համբույրը մետրոյում պառակտել է Ադրբեջանը
Ադրբեջանի ինտերնետը պայթել է սոցիալական կայքերից մեկում լրագրող Հագանի Սաֆարօղլուի գրառումից հետո։ Սաֆարօղլուն գրում է, որ գտնվելով մետրոյի վագոնում իր մանկահասակ երեխաների հետ, տեսել է, թե ինչպես են մոտ 17 տարեկան տղան եւ աղջիկը ողջագուրվում, ընդ որում՝ աղջիկը ոտքը ոտքին գցած։Երբ լրագրողը ենթադրել է, որ զույգը արդեն պատրաստվում է համբուրվել, նա չի դիմացել, տղային «էշ» է անվանել, ոտքով հրել է, եւ զույգին վագոնից դուրս հանել։
Գրառումը պառակտել է ադրբեջանի հասարակությանը երկու մասի։ Պահպանողական տրամադրված մարդիկ պաշտպանել են Սաֆարօղլուին, մնացածը՝ զայրացել են։ Երիտասարդները, օրինակ, արդեն հայտարարել են՝ «Համբուրվում ենք մետրոյում» ֆլեշ–մոբի անցկացման մասին։
Արձագանքել են նաեւ պաշտոնական կառույցները։ Օրինակ, Բաքվի մետրոպոլիտենը մեկնաբանել է. մետրոյում համբուրվել կարելի է. անվտանգության կանոնները դա չեն արգելում։
Իր վերաբերմունքն է արտահայտել նաեւ ճանապարհային ոստիկանությունը, ով դեմ չէ մեքենաներում համբուրվողներին, այն դեպքում, եթե մեքենան շարժման մեջ չէ։
Նաեւ արձագանքել են իրավաբանները, ովքեր լրագրողի գործողություններում ուժի կիրառում են տեսել, որը պատժվում է օրենքով՝ խուլիգանության հոդվածով։
Ինքը՝ հեղինակը, ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարակուսանքի մեջ է. «Ես միայն պատմել եմ այն իրավիճակի մասին, որի վկան եմ դարձել ակամայից։ Բայց, եթե անկեղծ լինեմ, այսպիսի արձագանք չէի սպասում»։
Իր խոսքերով՝ հակառակ կողմը չի կարող բողոքել իր դեմ, քանի որ կռիվ չի եղել։ «Նույնիսկ վեճ չի եղել։ Ես նրան ոտքով հրել եմ, քանի որ նա քիչ էր մնում տրորեր իմ երեխային։ Այդ ամենից հետո երիտասարդը ներողություն խնդրեց եւ լքեց վագոնը։ Իմ գրառման նպատակն է եղել ցույց տալ, որ ես դեմ եմ հասարակական վայրերում նման բաների։ Եթե մարդիկ գտնվում են հասարակական տրանսպորոտում, ապա պետք է հարգեն շրջապատին»,– ասել է Սաֆարօղլուն։
Հ.Գ. Անցյալ տարի, Ադրբեջանի Պետական նավթային կազմակերպությունում աշխատող Նազիմ Ալեքփերովը սպանվեց միայն այն բանի համար, որ ոմն Քյամրամ Հասանզադեի դուր չէր եկել, որ Նազիմը տան մուտքի մոտ համբուրել էր իր ընկերուհուն։
2014 թվականին Ֆարուխ Զեյնալովը սպանեց Էլչին Դեմիրովին, ով ընկերուհու հետ համբուրվել էր պուրակում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը