ՄԻԵԴ ներկայացված 5 գանգատ կա, 6-րդի վրա էլ աշխատում ենք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր ասուլիս է տվել և պարզաբանել իրենց դիրքորոշումը տարբեր ատյանների դատարաններում կայացվող որոշումների վերաբերյալ: Փաստաբանի կարծիքով` դատարանները ճնշումների են ենթարկվում: Ալումյանը նաև պարզաբանել է, թե ինչու այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ հրապարակվում էր քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը, պաշտպաններից և մեղադրողներից ոչ ոք ներկա չէր: Պաշտպանն ասել է, որ որոշումը կանատեսելի է եղել, այդ պատաճռով էլ ո՛չ պաշտպանական կողմից, ո՛չ էլ մեղադրողներից ոչ ոք չկար:
Խոսելով անելիքների մասին՝ Ալումյանն ասել է, որ շատ անելիքներ ունեն, սակայն չեն հրապարակում դրանք, որպեսզի անսպասելի լինեն:
«5 գանգատ ենք ուղարկել Եվրոպական դատարան, 6-րդ վրա աշխատում ենք, զուգահեռ աշխատում ենք վճռաբեկ բողոքի վրա, նկարագրական մասն ենք պատրաստում, դատարանի որոշումը դեռ չունենք, որ պատճառաբանական մասին անցնենք, մինչև դատարանը մեզ որոշոմ կտա»,- ասել է Հայկ Ալումյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը