«Ինչպե՞ս ես». Քարդաշյանը Vogue-ի հետ զրույցում հայերեն է «խոսել» ու խոստովանել, որ ամենից շատ սիրում է հայկական ուտելիքները (տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Vogue ամսագրի ամերիկյան խմբագրությանը՝ պատասխանելով կյանքի տարբեր ոլորտներին առնչվող 73 հարցի:
Իր և ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի լոսանջելեսյան Կալաբասաս շրջանում գտնվող առանձնատանը տված հարցազրույցի ընթացքում 38-ամյա հայուհին, որը սպասում է չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, անդրադարձել է նաև իր հայկական ծագմանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանի վերաբերյալ ինչն է ինքն ամենից շատ սիրում, Քարդաշյանը պատասխանել է՝ սնունդը: Հեռուստաաստղը լրագրողին խորհուրդ է տվել Հայաստանում գտնվելու դեպքում ամեն ինչ համտեսել:
Այնուհետև լրագրողն անսպասելիորեն հարցրել է .«Հայերեն խոսո՞ւմ եք»: Դրան ի պատասխան Քարդաշյանն ասել է. «Ինչպե՞ս ես: Դա իմացածս միակ բանն է»:
Քարդաշյանի հարցազրույցին ներկա են եղել նաև ամուսինը և երեք երեխաները: Աստղն ընդգծել է, որ սա իսկապես հազվագյուտ երևույթ է, երբ իրենք ամբողջ ընտանիքով միասին տանն են լինում:
Հարցազրույցի ընթացքում Քարդաշյանը խոստովանել է, որ մայրանալուց հետո սովորել է համբերատար լինել և որ մայրության հարցում իր համար ամենահաճելի պահն այն է, երբ երեխաներն ասում են, որ սիրում են իրեն:
Նա նաև պատմել է, որ ամուսնուց սովորել է ինքնավստահ լինել, իսկ նրան սովորեցրել է ինչպես ճիշտ ծախսել գումարն ու տնտեսել այն:
«Բայց ես նրա խորհրդին չեմ հետևում»,-միջամտել է Ուեսթը:
Հեռուստաաստղը նաև նշել է, որ Լոս Անջելեսում չապրելու դեպքում կնախընտրեր Բահամյան կղզիներում բնակություն հաստատել:
Քարդաշյանի խոսքով՝ իր համար որպես լավագույն օրինակ է ծառայում մայրը՝ Քրիս Ջեները:
«Երբ նա հիսուն տարեկան էր, չգիտեր՝ ինչպես ծայրը ծայրին հասցնի, որպեսզի կարողանա պահել իր երեխաներին: Իսկ հիմա նա մի ամբողջ կայսրություն է կառուցել, ու դա արել է սեփական ջանքերով»,-ընդգծել է Քարդաշյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե եթե կարողանար, ապա ում ապրելու հնարավորություն կտար, աստղն ասել է. «Միանշանակ հորս»: Նրա հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, մահացել է 2003թ.՝ քաղցկեղից:
Նա նաև պատմել է երկրպագուների կողմից ամենախենթ արարքի մասին:
«Նրանցից մեկն ինձ դիմեց ու խնդրեց օրինական ճանապարհով որդեգրել իրենց»,-ասել է աստղային հայուհին:
Նա նաև խորհուրդ է տվել մարդկանց ավելի քիչ կենտրոնանալ իր բարեմասնությունների վրա ու անհիմն լուրեր չտարածել:
«Կարծում եմ, որ մարդիկ ինձ կհիշեն իմ բազմաթիվ տաղանդների շնորհիվ»,-եզրափակել է հայուհին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո