Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Տեսանյութեր

27 մանկապարտեզ է փակվել Մալաթիայում, Դավթաշենում և Աջափնյակում (տեսանյութ)

Երևանում փակված մանկապարտեզների թեման «Հետք»-ի ուշադրության կենտրոնում է: Այս անգամ կներկայացնենք Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում փակված մանկապարտեզների պատմությունը:

Այս վարչական շրջաններում մանկապարտեզների տարածքների տնօրինող են դարձել ԱԺ նախկին պատգամավար Սամվել Ալեքսանյանը, Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որն այժմ գործող քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդականն է, Աջափնյակի թաղապետարանի նախկին պաշտոնյա Աշոտ Նահապետյանը, նախկին գլխավոր դատախազի՝ Աղվան Հովսեփյանի մտերիմը և այլք:

Բացի այդ, մանկապարտեզների շատ տարածքներ այսօր վերածվել են բնակֆոնդի, մեկում ՊԵԿ գրասենյակ է, մյուսում դատախազության ստորաբաժանում և այլն: Ընդհանուր առմամբ այս վարչական շրջաններում փակվել է 2 տասնյակից ավելի մանկապարտեզ, որոնցից 2-ը գերատեսչական են եղել, մյուսները՝ համայնքային:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Չնայած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ տասնյակի հասնող փակված մանկապարտեզ կա, սակայն վարչական շրջանից մեր հարցումներին ի պատասխան՝ հայտնել են միայն երկուսի մասին: Նույնաբովանդակ պատասխան ենք ստացել թե՛ նախորդ, թե՛ գործող քաղաքային իշխանության ներկայացուցիչներից ստացված հարցման պատախաններում: Տրամադրել են ընդամենը Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» և թիվ 304 մանկապարտեզի փակման որոշումները: Մեզ հաջողվեց պարզել վարչական շրջանում փակված մանկապարտեզների իրական թիվը, որը հասնում է 1 տասնյակի: 2019 թ.-ի փետրվարի տվյալներով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում հերթագրված է 1170 երեխա:

«Վերոնիկայի» մանկապարտեզ- «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ

Այս մանկապարտեզը հայտնի էր դեռ խորհրդային տարիներից և համարվել է լավագույններից մեկը՝ թե՛ շենքային, թե՛ կրթական չափորոշիչներով: Մանկապարտեզի տարածքը 3975,7 քմ է, բակային տարածքում կան լողավազան, սրճարան, հացատուն և կաթսայատուն: 2009 թվականին մանկապարտեզի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 50 տարով տրվել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ին:

 

Ձեռք բերողը պարտավորվել է մանկապարտեզն ապահովել գույքով և սարքավորումներով, հոգալ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, ապահովել երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, լուծել մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը: Գույքը ստանալուց հետո կազմակերպության տնօրենի դիմումի հիման վրա դադարեցվում է մանկապարտեզի լիցենզիան: 10 տարի է անցել մանկապարտեզը վերագործարկելու ծրագրից, սակայն մեր այցելության ժամանակ մանկապարտեզի դռները կողպված էին, շենք-շինությունները՝ կիսավեր:

Թիվ 304 մանկապարտեզ- գազի գրասենյակ, արտադրական տարածք, բնակֆոնդ և նախակրթարան

Անդրանիկի փողոցում՝ «Բ2» թաղամասում, գտնվող թիվ 304 մանկապարտեզը, 2004 թ.-ին փակվել է, իսկ շենքը վաճառվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին: Գնորդը պարտավորվել է մանկապարտեզը շահագործեր և կրթահամալիր ստեղծել: Ընդամենը 30 միլիոն դրամ գնահատված մանկապարտեզի ձեռքբերման տարում ընկերությունը պետք է 23 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարեր: Այսօր մանկապարտեզի շենքում գործում է «Պրոգրես» զարգացման կենտրոնը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գրասենյակը, դռներ և պատուհանների արտադրամաս, իսկ մի մասում բնակարաններ են: Կարող ենք արձանագրել, որ գնորդը՝ «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ն, չի կատարել մանկապարտեզը գործարկելու իր պարտավորությունը:

Մանկապարտեզները՝ «Սեբաստացի կրթահամալիրի» դպրոց-պարտեզներ

Պարզվում է՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքի մի մասում ևս ժամանակին համայնքային մանկապարտեզներ են գործել: Այսօր համայնքային նախկին մանկապարտեզների տարածքներում կրթահամալիրի դպրոց-մանկապարտեզներն են գործում: Ուշագրավն այն է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին տրված տարածքի վերաբերյալ տեղեկությունները վարչական շրջանի ղեկավարի արխիվում բացակայում են: Լուծարված մանկապարտեզների և դրանց տարածքները Սեբաստացի կրթահամալիրին տրամադրելու վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները ճշտեցինք կրթահամալիրի գործադիր տնօրեն Աշոտ Բլեյանից:

Երևանի Շահումյանի շրջանի թիվ 119 մանկապարտեզը ՀԽՍՀ լուավորության նախարարի 1988 թ. մարտի 28-ի N 33-Մ հրամանով հանձնվել է Երևանի թիվ 183 միջնակարգ դպրոցի ենթակայությանը՝ որպես դպրոց-մանկապարտեզ փորձարարական կազմակերպություն: Այս դպրոցի բազայի վրա էլ ստեղծվել է Սեբաստացի կրթահամալիրը:

Երևանի Շահումյանի շրջանի թիվ 11 և 295 մանկապարտեզները Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի կոմիտեի թիվ 923 կարգադրությամբ 02.08.1992 թվականին հանձնվել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրինմանը:

Այդ ժամանակ Աշոտ Բլեյանը Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալն էր։

Թիվ 11 նախկին մանկապարտեզը կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզն է, իսկ նախկին 295 մանկապարտեզը կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզն է:

Համայնքային փակված մանկապարտեզներից և Սեբաստացի կրթահամալիրին հանձնված մանկապարտեզներից է Երևանի Շահումյանի շրջանի թիվ 309 մանկապարտեզը: Այն 04.10.1994 թվականի թիվ 472 որոշմամբ հանձնվել է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ենթակայությանը: Այդ ժամանակ Աշոտ Բլեյանը նախ լուսավորության նախարարի պաշտոնակատարն էր, ապա՝ ԿԳՆ առաջին փոխնախարարը: Նախկին 309 մանկապարտեզն այսօր կրթահամալիրի քոլեջն է:

 Երևանի գունավոր տպարանի գերատեսչական մանկապարտեզը այժմ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզն է: Ընդհանուր առմամբ, կրթահամալիրին փոխանցվել է 5 մանկապարտեզի տարածք, որոնցից մեկը գերատեսչական է եղել, մյուսները՝ համայնքային: Նշված մանկապարտեզների շենքերն այսօր պատկանում են ՀՀ-ին՝ գտնվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում:

Մանկապարտեզը՝ հարկային տեսչություն

Թիվ 97 մանկապարտեզի հարևանությամբ, նախկին համայնքային մանկապարտեզի տարածքում գործունեություն է ծավալում Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչությունը: Շենքը երկհարկանի է, տարածքից առանձնացված է ցանկապատով: Երեք մասնաշենք ունեցող մանկապարտեզի մի մասում հարկային տեսչությունն է, մի մասը անմխիթար վիճակում է, իսկ երրորդը՝ բնակֆոնդ է:

Բնակֆոնդ, կիսախարխուլ շենք, խմբակներ և այլն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում՝ Հարկային տեսչության հարևանությամբ, ևս մեկ մանկապարտեզ է գործել, որը վաղուց վերածվել է բնակֆոնդի: Երեք մասնաշենք ունեցող մանկապարտեզի տարածքը խիտ բնակեցված է, ջանքեր էին պահանջվում հասկանալ՝ տեղում մանկապարտեզ եղել է, թե ոչ:

Օհանովի փողոցում՝ թիվ 97 մանկապարտեզի հարևանությամբ, նույնպես մանկապարտեզ է գործել: Այսօր ամբողջ շենքի փոքր մասն է գործում, սակայն ոչ որպես մանկապարտեզ, այլ երեխաների զարգացման ծրագրեր են իրականցվում այնտեղ:


Փակված 304 մանկապարտեզից ոչ հեռու գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թիվ 87 մանկապարտեզը: Այս մանկապարտեզի տարածքի մեծ մասը չի օգտագործվում, անբարեկարգ է: Ընդարձակ շենք ու բակային տարածք ունեցող մանկապարտեզն ընդամենը 3 խումբ ունի: Մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ շենքի մեծ մասը անմխիթար վիճակում է:

Աջափնյակ վարչական շրջան

2019 թ.-ի փետրվարի տվյալներով՝ Աջափնյակ վարչական շրջանի ՆՈՒՀ-եր հախաճելու համար հերթագրված երեխաների թիվը 577 է: Մինչ Աջափնյակ վարչական շրջանում փակված համայնքային մանկապարտեզներին անդրադառնալը, ներկայացնենք Ֆիզիկայի ինստիտուտին պատկանած մանկապարտեզի պատմությունը:

Մանկապարտեզը՝ Աղվան Հովսեփյանի մտերիմի սեփականությունը

Ալիխանյան եղբայրների անունը կրող փողոցի վերջնամասում՝ Հրազդան գետի բարձունքում, գործել է Ֆիզիկայի ինստիտուտի մանկապարտեզը: Առանձին շենքեր ունեցող մանկապարտեզի բակային տարածքը ծառապատ է նաև այսօր, սակայն դարպասները կողպված են: Կառավարությունը 2004 թվականին որոշել էր մանկապարտեզի գույքն աճուրդով վաճառել: Նվազագույն գինը սահմանվել է 150 միլիոն դրամ: 1363.4 քմ տարածք զբաղեցնող մսուր-մանկապարտեզային համալիրը 2005 թ.-ին 152 միլիոն դրամով վաճառվել է «Շանթ պլյուս» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը պատկանում էր Մանվել և Վարշամ Ղարիբյան եղբայրներին: Նրանք 2000-ականներին նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պատճառով տարաձայնություններ են ունեցել և գժտվել: Նրանցից Վարշամ Ղարիբյանը համարվում է Հովսեփյանի հովանավորյալը:

Մանկապարտեզի տարածքի մի մասը՝ Կամո Արեյանի ՀԿ-ին

Էստոնական 12 հասցեում գործել է թիվ 191 մանկապարտեզը, որը փակվել է 1998 թ.-ին: Մանկապարտեզի տարածքը պարսպապատ է, դարպասներ են տեղադրված: Մանկապարտեզի շենքի մի մասը բնակֆոնդ է, մարդիկ են ապրում, իսկ մյուս մասում տեղակայվել է «Տարոն Սասուն» ՀԿ-ն: Մինչև վերջերս տարածքում էր գտնվում նաև Սոցիալական ապահովության ծառայության տարածքային կառույցը: Երևանի ավագանին «Տարոն Սասուն» ՀԿ-ին մանկապարտեզի տարածքից 2015 թ.-ին 1000 քմ տարածք է հատկացրել անհատույց, մինչև 2025 թ.-ը: Տարածքը ստանալու ժամանակ ՀԿ-ի նախագահը Երևանի փոխքաղաքապետն էր՝ Կամո Արեյանը: Այսօր նա քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդականն է: 2012 թ.-ին էլ Երևանի ավագանին մանկապարտեզի տարածքի մի մասը նվիրաբերել է մի շարք անձանց, որոնք բնակարաններ չեն ունեցել:

Մանկապարտեզի տեղում՝ ավտոմեքենաների նորոգման կետ և գրադարան

Թիվ 232 մանկապարտեզը լուծարվել է 98 թվականին: Մանկապարտեզի տարածքի մի մասը դարձել է համայնքային գրադարան, ցանկապատվել է և բարեկարգվել: Մյուս մասը նորոգված չէ և տեղում ավտոսպասարկման կենտրոն է գործում: Մանկապարտեզի երկու մասնաշենքն այսօր ծառայում է գրադարանին, իսկ մեկը մասնավոր տարածք է: Մասնավորեցված տարածքում այժմ գործում է ավտոսպասարկման կենտրոն: Այն պատկանում է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի նախկին քարտուղար (2011 թ.), ՀՀԿ Աջափնյակի սկզբնական կազմակերպություններից մեկի ղեկավար Աշոտ Նահապետյանին և նրա կնոջը: Մասնաշենքը նրանց սեփականությունն է դարձել 2013 թ.-ին: Պարզվում է, որ տվյալ տարածքի համար տարիներ շարունակ գույքահարկ չի վճարվել: Քաղաքապետարանի տվյալներով՝ գույքահարկի պարտքը 365 հազար դրամ է:

Մանկապարտեզը՝ նախակրթարան և դատախազության ստորաբաժանում

Թիվ 157 մանկապարտեզը փակվել է 1998 թ.-ին: Մանկապարտեզի մի մասնաշենքում տեղակայված է դատախազության ստորաբաժանումը, մյուս և հիմնական մասում՝ «Շահամիրյան կրթահամալիրը»: Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ Լենինգրադյան 4 ա հասցեում գտնվող Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության շենքը գտնվում է դատախազության հաշվեկշռում: Տարածքը դատախազությանն է փոխանցվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2011 թվականին տրված գույքի նկատմամբ իրավունքների պետական վկայականով: «Շահամիրյան կրթահամալիրի» տարածքի սեփականատերը կրթահամալիրի հիմնադիր Գագիկ Մելքումյանն էր, իսկ 2010 թ.-ից՝ նրա ընտանիքի անդամները:

Մանկապարտեզները՝ բնակֆոնդ, արտադրական տարածք

Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին թաղամասի թիվ 95 մանկապարտեզի տարածքները հատկացվել են ազատամարտիկների ընտանիքներին:

Շիրազի փողոցին հարող թիվ 103 մանկապարտեզը փակվելուց հետո դարձել է բնակֆոնդ, տարածքը պարսպապատվել է: Այս մանկապարտեզի բնակարաններից երկուսը (1, 2), օրինակ, մասնավորեցնելու ժամանակ գնել է Արմավիրի մարզպետարանում երկար ժամանակ կրթության վարչության պետ աշխատած ՀՀԿ-ական Գայանե Սայադյանի հայրը՝ Հայրապետ Սայադյանը: Նա թաղապետարանից առնվազն երկու բնակարան գնել և ամիսներ անց վաճառել է՝ փաստացի համարվելով առաջին ձեռք բերողը:

Նորաշեն թաղամասի թիվ 207 մանկապարտեզի ճակատագիրը նույնն է: Փակվելուց հետո վաճառվել է անհատների, և մանկապարտեզի շենքը վերածվել է բնակելի շենքի: Այս թաղամասում ևս 2 մանկապարտեզ է փակվել, որոնցից մեկը դարձել է գեղարվեստի դպրոց և պատկանում է համայնքին: Մյուսի տարածքը պարսպապատ է, իսկ շենքում գործունեություն է ծավալում «Գովելլի» ոսկերչական ընկերությունը: Ընկերության հիմնադիրն ու միակ բաժնետերը Յուրի Հովհաննիսյանն է:

Մազմանյան փողոցում գործած թիվ 148 մանկապարտեզը նույնպես բնակելի շենքի է վերածվել: Նույն պատկերն է Նազարբեկյան փողոցի մանկապարտեզի դեպքում՝ երկհարկանի շենքն ամբողջությամբ բնակեցված է: Այդ մանկապարտեզի տարածքում 90-ականներին բնակվել են փախստականները:

Թիվ 229 մանկապարտեզի տեղում այսօր գործում է «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»-ը:

Դավթաշեն վարչական շրջան

Մարտի 12-ի դրությամբ Դավթաշեն վարչական շրջանի գործող 5 նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախելու համար հերթագրված է 377 երեխա: Դավթաշեն վարչական շրջանում փակվել է 5 մանկապարտեզ, որոնցից միայն մեկը բնակելի չէ, մյուսներն ամբողջությամբ բնակելի են: Ոչ բնակելի մանկապարտեզի տեղում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքն է գտնվում: Շենքի մի հատվածը վաճառվել և վերածվել է գրասենյակային տարածքների:

Մանկապարտեզները՝ բնակֆոնդ

Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում փակված թիվ 78 մանկապարտեզի ամբողջ տարածքը բնակելի է: 2-րդ թաղամասում փակվել և բնակֆոնդի են վերածվել թիվ 67 և 47 մանկապարտեզները: 4-րդ թաղամասում փակվել է թիվ 201 մանկապարտեզը, տարածքը պարսպով առանձնացվել է, իսկ շենքը՝ ամբողջությամբ բնակեցվել:

hetq.am