Հայաստանը չունի ապագա, եթե հարաբերությունները չկարգավորի Ադրբեջանի հետ․ Էլմար Մամեդյարով
Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպումը Վիեննայում ցույց տվեց, որ կողմերի միջեւ ընդհանուր շփման կետեր կան, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Այս մասին «Москва-Баку» կայքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով, որ ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունը, արված Նյու-Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ընդամենը ներքին սպառման լսարանի համար արված հայտարարություն էր։ Մամեդյարովը նկատել է, որ ավելի քան երեք տասնամյակ շարունակվող Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի զարգացման համար։ «Ես միշտ հարցնում եմ մեր հայ գործընկերներին ու բարեկամներին, թե ինչ է ստացել Հայաստանը այս հակամարտությունից, որն արդեն շարունակվում է երեսուն տարի։ Երկրում կա 40 տոկոս աղքատություն, ժողովրդագրական պատկերը կատաստրոֆիկ է, խելացի մարդիկ հեռանում են երկրից եւ չկան հեռանկարներ։ Այս ամբողջ վիճակը բերում է նրան, որ պետք է ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Փիլիսոփայությունը պարզ է։ Չես կարող տարածքդ վերցնել ու փախչել Լուսին։ Դուք պետք է հասնես բարիդրացիական հարաբերությունների հարեւաններիդ հետ»,- ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Մամեդյարովը նկատել է, որ հիմա Հայաստանի ղեկավարության թիվ մեկ խնդիրը սեփական բնակչությանը այն բանում համոզելն է, որ պետք է խաղաղություն հարեւանների հետ։ «Երբեմն-երբեմն հայերի կողմից նման արտահայտություն ենք ստանում, թե բա գիտեք ղարաբաղցիները այնպիսի բարդ մարդիկ են։ Բարեկամներս, դա ձեր խնդիրն է։ Դուք պետք է համոզեք ձեր բնակչությանը, որ Հայաստանը չունի ապագա, առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու»։ Ադրբեջանի թիվ մեկ դիվանագետը նշել է, որ կարեւոր է, որպեսզի երկու ժողովուրդների շփումների համար հնարավորություններ ստեղծվեն, ընդ որում, որքան շատ շփվեն, այնքան լավ, որովհետեւ պատերազմը ողջ ռեգիոնի զարգացմանն է խանգարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա