Թուրքիայում խոստացել են, որ С-400 համակարգերը կպաշտպանեն ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրներին
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ ռուսական С-400 հակահրթիռային համալիրները կպաշտպանեն ոչ միայն Թուրքիային, այլև Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Չելիքը նշել է, որ Թուրքիան ստիպված է եղել այլ տարբերակներ փնտրել իր հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, քանի որ ԱՄՆ-ի առաջարկած Patriot համակարգի գնման պայմանները ձեռնտու չէին Թուրքիային:
Բացի այդ, կուսակցության մամուլի քարտուղարը ՆԱՏՕ-ին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ նշելով, որ Հունաստանն առանց խնդիրների կարողացել է գնել ռուսական С-300 համակարգերը, մինչդեռ Անկարան դժվարությունների է բախվում՝ փորձելով ձեռք բերել С-400 ՀՕՊ համակարգերը:
Գործիչը հաստատել է, որ դրանք Թուրքիային կմատակարարվեն այս տարվա հուլիսին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո