ՀՀ քաղաքացիները ընտրություն են կատարելու իրական անկախության և օտարի կամքից կախված «մանր խանութպան»-ի կարգավիճակի միջև
Վերջերս մեկն ասեց, որ «ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները նույն քաղաքական կշիռն ու կարևորությունն ունեն ինչ անցյալ դարի 90-ականների սկզբին տեղի ունեցած ՀՀ անկախության հանրաքվեն»: Հիրավի, ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները ընտրություն են կատարելու իրական անկախության և օտարի կամքից կախված մեր այօրվա «մանր խանութպան»-ի կարգավիճակի միջև: Մենք ընտրություն ենք կատարելու ազատ ապրելու ու արարելու և սեփական իշխանության կողմից ստրկացված լինելու միջև: Ընտրություն՝ արժանապատիվ կյանքի և ստորաքարշ գոյության միջև..... Թվում է շատերի համար ընտրությունը պետք է հստակ լինի: Բայց ցավալին այնն է, որ մեր ժողովրդի մի զգալի հատված չի կարողանում հստակ վերլուծել թե ո՞ր ուժն է իրենց զրկել իրապես անկախ ու ազատ ապրելու իրավունքից, ովքե՞ր են իրենց հասցրել այսօրվա մուրացիկ հոգևվիճակին, որը միշտ բացառություն է եղել ու մերժվել է մեր ժողովրդի կողմից: Շատ փորձություններ է անցել հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում, ապրել վերելքներ ու անկումներ, հարուստ ու աղքատ ժամանակներ: Սակայն երբեք, անգամ ցեղասպանությունից հետո հայը ՄՈՒՐԱՑԿԱՆ չի դարձել, հաց ու դրամ չի մուրացել.......
Ինձ համար սա է այն անհանդուրժելի և ամենավտանգավոր գիծը, որ հատել են Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ ոչ միայն սպառելով պատերազմի մեջ գտնվող մեր պետականության քաղաքական ու տնտեսական ներուժը, այլև նպաստելով երկրում ծանր բարոյահոգեբանական վիճակի ստեղծմանը, խեղել են մեր ժողովրդի երբեմնի առաքինի նկարագիրը: Եվ սա է ամենամեծ հանցագործությունը սեփական ժողովրդի հանդեպ:
Արդեն սթափվելու ժամանակնել է անցել, հիմա Հայոց պետականությունն ու Հայ մարդուն վերջնականապես կործանումից փրկելու ժամանակն է:
Ապրիլի 2-ը՝ ՓՐԿԵԼՈՒ ԵՎ ՓՐԿՎԵԼՈՒ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է : Ճի՛շտ օգտագործեք այն:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին