Գլխավոր դատախազությունը կզբաղվի Գյումրեցի դպրոցի տնօրենի հարցով
Հայաստանի ԿԸՀ-ն մարտի 28-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել Գլխավոր դատախազություն ուղարկել Գյումրիի թիվ 37 դպրոցի հետ կապված ձայնագրությունը։
ԿԸՀ-ի որոշման մեջ մասնավորապես նշվում է․ «Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենի մասով, ձայնագրության մեջ ընտրողների ազատ կամքի իրականացման խոչընդոտմանն ուղղված հանցագործության նշանների առկայության կապակցությամբ, ԿԸՀ-ն արձանագրել է, որ նշված հարցի քննարկումն ու իրավական գնահատականը գտնվում են ԿԸԿ լիազորությունների շրջանակից դուրս»։
Հիշեցնենք, որ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ձայնագրությունների՝ Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ միասին զբաղվում է ՀՀԿ նախընտրական ցուցակներով։ Նա պատմել է, որ «ընդհանուր ցուցակում մոտ 1700 մարդ կա, որոնց մեկ ամսից ավելի է զրուցում են ու վախեցնում»։
Հիշեցնենք նաեւ, որ ԿԸՀ էր դիմել ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին