Ի՞նչ իրավունք ունի Հայաստանում մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց՝ առաջին լեգիտիմ ակնկալիքը, որ ուներ ՀՀ քաղաքացին, այն էր, որ հեղափոխությունից հետո հաստատվելու է արդարության ու հավասարության մթնոլորտ:
«Ես ողջունում եմ Ձեր մտադրությունը՝ ազատվել օրինականության դեմ քայլեր կատարող պաշտոնյաներից, բայց եթե զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն հանուն արդարության և հավասարության պետք է զարմանանք, թե նոր Հայաստանում ինչ գործ ունի պատգամավոր, որ ամբիոնից իր գրած տեքստը չի կարողանում կարդալ, մարզպետ լինել մի մարդ, որ կոկորդիլոսը թռչնից չի տարբերում, Պետական վերահսկողական ծառայությունը ղեկավարել մի մարդ, որը խախտում է էթիկայի վարքագծի կանոնները, և երբ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ կձերբակալվես, ասում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ: «Ձերբակալվողի նման»-ը ո՞րն է, բոլորս էլ կարող ենք, եթե հանցագործության մեջ մեղադրվում ենք, ձերբակալվենք»,- ասաց նա:
Պետրոսյանը վարչապետին խնդրեց ուշադրություն դարձնել Հայաստանում հավասարության մթնոլորտը անխախտ պահելու հարցին:
«Ես լիարժեք կիսում եմ ասվածը, սակայն եթե Դուք վստահ եք, որ Ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»,- արձագանքեց Փաշինյանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը