Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը
Կարծիք

Նիկոլ Փաշինյանի «Պրավդան»

Եթե Հայաստանում լիներ մի իշխանություն, որը շահագրգռված է դատապարտել ընդհանրապես ընտրակեղծիքները, ապա 1֊ին հերթին քրեական գործ կհարուցեր 1995 և 1996 թվերի ընտրակեղծիքների վերաբերյալ, քանի որ հենց այդ թվերին ներդրվեց ընտրակեղծիքների մեխանիզմով իշխանությունը պահելու համակարգը, որը ուղղակի հետագայում աշխատում էր մյուս ընտրութունների ժամանակ։

Սակայն նոր իշխանությունը առանձնացրել, և ՀՔԾ֊ն նյութրեր է հավաքում 1998֊ի նախագահական ընտրութունների կեղծիքների վերաբերյալ, որը մեկնաբանվում է որպես երկրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդման շարունակություն։

Մոտավորապես այսպիսի համեմատություն՝ պատկերացնենք եթե որևէ մեկը առանձնացնելով դատապարտեր Սովետական միության Խրուշչովյան ու Բրեժնևյան ռեպրեսիաները՝ անտեսելով դրանց հիմքը դրած ստալինյան շրջանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապացուցելու համար որ 1998֊ի գործը քաղաքական հալածանք չէ, ստիպված է լինելու գործեր հարուցել նաև 1995, 1996 թվերի ընտրակեղծիքների վերաբերյալ։ Բայց քանի չի հարուցել, Նիկոլի Պրավդան՝ «Ազատություն» ռադիոկայանը կխոսի միայն 1998֊ի ընտրակեղծիքների մասին։

Այո՛, շատ կանխատեսելի է Ազատությունը։
Ասա ՀՔԾ֊ն ինչով է զբաղված, ասեմ «Ազատություն» ռադիոկայանը ինչ թեմաներ է մեջտեղ գցելու։ ՀՔԾ֊ն նյութեր է նախապատրաաստում 1998 թվականի ընտրակեղծիքների վերաբերյալ, «Ազատությունը» հարցազրույցների շարք է անում այն մասին, թե ինչպես են 1998֊ին կեղծվել ընտրութունները: Որ երկրից բան չիմանաս, «Ազատություն» լսես, կկարծես մինչև 1998֊ը Հայաստանը Ֆինլանդիա էր, ընտրություն կեղծելը չգիտեր՝ ինչ է։

Իսկը Սովետ, երբ մամուլին հանձնարարվում էր լուսաբանել Կոմկուսի համագումարների ու պլենումների որոշումներում արծարծված խնդիրները։ Թերթերի խմբագիրներն էլ, որ կուսակցության անդամներ էին, մասնակցում էին համագումարներին, գալիս խմբագրություն, ժողով էին անում ու լրագրողներին հանձնարարում համագումարի որոշումների լույսի ներքո գրել այս կամ այն խնդրի մասին։ Օրինակ, Չեռնոբիլի վթար է եղել, բայց եթե կուսակցութունը հանձնարարել է գրել, ասենք կուռուպցիայի մասին, մամուլը Չեռնոբիլի ողբերգությանը չէր անդրադառնա ու կգրեր ինչ-որ պաշտոնյայի դեմ հարուցված քրեական գործի մասին։

Չգիտեմ, «Ազատություն» ռադիոյի գլխավոր խմբագիրը մասնակցո՞ւմ է վերևների ժողովներին, գուցե կարիք էլ չունի, գուցե նա կոմունիստական խմբագիրներից ավելի լավ հոտառութուն ունի, միանգամից կողմնորոշվում է, թե ինչ հանձնարարի լրագրողներին՝ հետևելով ՀՔԾ֊ի լուրերին։

Արդոք «Ազատությունը»միայն Նիկոլի Պրավդա՞ն է, թե՞ նաև Նիկոլի նախկին թիմի՝ ՀԱԿ շրջանակների Պրավդան. դա կերևա, եթե ՀՔԾ֊ն գործ հարուցի 1995, 1996 թվերի ընտրակեղծիքների հետ կապված։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից