Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Եվրամիության անդամ դառնալու գործողությունների ծրագիրը
Վրաստանի արտգործնախարարությունը նշել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու կարևորությունը և ներկայացրել Եվրամիության անդամ դառնալու վեց կետից բաղկացած գործողությունների ծրագիր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ մարտի 28-ից:
«Մենք հավակնություն ունենք, որ Վրաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ: Այդ քաղաքական որոշման համար մեզ անհրաժեշտ է, որ երկիրը պրակտիկ տեսանկյունից առավելագույնս պատրաստվի ՝ հաստատի Եվրամիության չափանիշերը և առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Դա հնարավոր կդառնա գործողությունների ծրագրի միայն համալիր և լիարժեք իրականացման դեպքում: Մենք նման ծրագիր ունենք, և մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել դրա իրականացման համար»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունը ներկայացրել է վեց կետից բաղկացած ԵՄ-ին անդամակցության պլան՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հաջող իրականացում, Եվրամիության մասնագիտացված գործակալություններին առավելագույն ինտեգրում, Եվրամիության ծրագրերին Վրաստանի մասնակցության արդյունավետության մեծացում, Եվրամիության կառույցների հետ բանակցությունների փուլից համագործակցության փուլի անցում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկխոսության խորացում, Եվրամիության ներքին շուկային ֆիզիկական ինտեգրում, ինչը ենթադրում է տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցային ինտեգրում:
«ԵՄ-ի և Վրաստանի շահերը համընկնում են և ծառայում փոխադարձ արժեքներին, ինչը հիմք է, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ»,- հավելել են գերատեսչությունում:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ