Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Իրինա Քոչարյան. «Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարությանը, քան չարությունը»

Հարցազրույց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհու՝ Իրինա Քոչարյանի հետ։

–Տիկի՛ն Քոչարյան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական ցանցերում, ինչը հասկանալի է: Երբ առաջին անգամ կալանավորեցին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ցանցերում գրեթե համատարած ողջունում էին Նիկոլ Փաշինյանի այդ քայլը: Հիմա պատկերը եթե ոչ կտրուկ, ապա էականորեն փոխվել է: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Նպատակամղված քարոզչությո՞ւն է տարվում Քոչարյանի օգտին, թե՞ մարդիկ են սկսել այլ հայացքով նայել քաղաքական գործընթացներին:

–Իրականում ժողովուրդը սկսում է նայել այլ աչքերով, որովհետև սկսում է արթնանալ ու հասկանալ, որ անցած տարվա գարնանը հայտարարված արժեքներն ու լոզունգները, անթիվ խոստումները՝ վայրկենական համընդհանուր բարգավաճման մասին, ոչ մի բանով չամրապնդված պարզ պոպուլիզմ էին:

Մարդիկ սկսում են հասկանալ, որ այժմյան ղեկավարությունը, որն իշխանության եկավ նախկին ղեկավարության հանդեպ առկա հասարակական դժգոհության ալիքի վրա, բարեփոխման նպատակներ չուներ, այլ բավարարելու սեփական հիվանդագին ձգտնումները և իրականացնելու այն պլանները, որոնք մշակել էր դեռ 90-ականների, հետո՝ 2000-ականների վերջում: Ցավոք, ժողովուրդը և նրա բարօրությունը ևս չդարձան բարձրագույն արժեքներ, այլ միայն գործիք մի խումբ մարդկանց համար՝ սեփական հետաքրքրությունները բավարարելու և անդրկուլիսային աշխարհաքաղաքական խաղերի համար: Մարդիկ սկսում են հասկանալ, որ տարվում է նպատակաուղղված ուժեղացված արհեստական դեմոնիզացում և հենց այն միակ անձի մեկուսացում, որը կարող է լինել իրական հակակշիռ ու խոչընդոտ իշխանության հասած «թավշյա գլխարկների» համար երկրի վերջնական կործանման ճանապարհին: Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի տարվող քարոզչությունն իրականացնում են հենց իրենք՝ իրենց իսկ ապաշնորհ ու անգրագետ քաղաքականությամբ: Նոր իշխանության տհաս մտածելակերպն արդեն դրսևորվում է երկրի համար ծանրակշիռ տարբեր ոլորտներում:

Բավական կարճ ժամանակահատվածում երիտասարդ անփորձ չինովնիկներն արդեն հասցրել են իրականացնել բազմաթիվ սխալներ, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվում, այդ պատճառով չեմ կրկնի:

Վերջիվերջո, ամեն ինչ որոշվում է համեմատության մեջ։ Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ խորհրդարանական ամբիոնից հնչում էին սպառնալիքներ՝ պահանջելով չհամեմատել այժմյանը նախկինի հետ: Համեմատություն արդեն անում են շարքային քաղաքացիները, որոնց հիշողությունը սկսում է արթնանալ, և այդ համեմատությունն ամենևին էլ «թավշյա գլխարկների» օգտին չէ:

–Նիկոլ Փաշինյանը խոսում էր սիրո և հանդուրժողականության մասին, բայց հիմա լրիվ այլ պատկեր ենք տեսնում: Ձեր կարծիքով նա ի սկզբանե էր խաբո՞ւմ, թե՞ իշխանության գալուց հետո բան փոխվեց նրա մոտ:

–Հնարավոր եմ համարում, որ այդ մարդն անկեղծ հավատում էր և դեռ շարունակում է հավատալ իր որոշ գաղափարներին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ իշխանության եկած մարդիկ կա՛մ սարսափելի կեղծավորներ են, կա՛մ ուշադիր չեն կարդացել Ջին Շարպին, կա՛մ ուշադիր են կարդացել Օրուել: Կամ՝ երկուսը միաժամանակ: Օրուելի «1984» վեպի «Սերը ատելություն է» կարգախոսը միանգամայն համապատասխանում է նրան, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում։ Երբ զանգվածային գիտակցության մեջ գերիշխող է դարձել հենց ատելությունը, երբ ամեն օր տեղի է ունենում ինտենսիվ զգացմունքային քարոզչություն. այդ կործանարար զգացմունքը շատ հեշտ կարելի է արթնացնել:

Մյուս կողմից, իհարկե, խոսել այն մասին, որ բացառապես քարոզչությունն է ձևավորում ատելություն, փորձ է՝ գտնելու հեշտ պատասխաններ դժվար հարցերին: Իսկ հարցը իսկապես դժվար է, որովհետև զանգվածային գիտակցությանը կարելի է ներշնչել այն, ինչ նա պատրաստ է ընդունել: Երբ երկրում կան իսկապես ներքին լուրջ խնդիրներ և սոցիալական դժգոհություն, մարդիկ վաղ թե ուշ լուծում են դրանք երկար ժամանակ ճնշված, բայց դուրս հորդող ագրեսիայով: Հենց այս ագրեսիան սեփական կամ օտար փորձառու տիկնիկավարների ձեռքերը կարող են ուղղորդել իրենց հարմար ուղղությամբ: Եվ այդ ամենը՝ «ժողովրդի անունից, ժողովրդի համար» կեղծ կարգախոսի ներքո: Հիմա ատելության բացահայտ դրսևորումները սկսել են ակտիվ խրախուսվել՝ ստեղծելով հասարակության պառակտում:

Երբ ագրեսիայի մակարդակն այսքան բարձր է, ինչպես մեզ մոտ, երբ զայրութը դառնում է բանականությունից ուժեղ, վրա է հասնում քաոս: Զայրույթը չի համագոյակցում արդարության հետ: Այդ ժամանակ սկսում են հարվածել նաև թույլերին ու անպաշտպաններին։ Իսկ այն մարդկանց թիվը, ովքեր ցուցադրական անպատժելիության փորձ ունեն, աճում է օրեցօր: Թույլատրելիության շեմը փոխվել է: Ժամանակին բռնություն գործադրելը համարվում էր ծայրահեղական մեթոդ։ Իսկ այժմ պարզվում է՝ ծայրահեղականը նա չէ, ով բռնություն է գործադրում կամ արդարացնում դա, այլ նա, որ ինձ՝ լավին, դրդում է բռնություն գործադրել։

Եկել է որոշիչ պահը, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դուրս գալ բռնության դեմ՝ հրամցված սիրո տակ: Ամեն ինչ կախված է մեզանից՝ հասարակ քաղաքացիներից, այլապես ծովահրեշի թավշյա գրկախառնությունները կխեղդեն Հայաստանը: Դե, իհարկե, հանուն ճշմարտության ու սիրո:

–Դուք «քաղաքական որսագողություն» էիք անվանել Նիկոլ Փաշինյանի գործողությունները: Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվի այս ամենը, և ի՞նչ եք պատրաստվում անել և՛ որպես ընտանիքի անդամ, և՛որպես քաղաքացի:

–Իսկ ուրիշ ի՞նչ կերպ, քան «քաղաքական որսագողություն» չպիտի անվանել քաղաքական ընդդիմախոսների նպատակաուղղված որսը՝ միաժամանակ օրենքները, մարդու իրավունքները ցուցադրական արհամարհելով, մշտական ճնշումներով մարդկանց գիտակցությունը մանիպուլացնելով, մշտապես ցավեցնելով վերքերը՝ «Մարտի 1», «Հոկտեմբերի 27», «Կոռուպցիա և միֆական միլիարդներ» անվանումներով։

Որքան երկար սա կտևի՝ չգիտեմ. քաղաքական կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Բայց վաղ թե ուշ մարդկանց աչքերը կբացվեն։ Արդեն եկել է այդ պահը։ Իսկ թմբիրից արթնանալու հետևանքները կարող են շատ ծանր լինել։

Վերջին ժամանակներս ես հաճախ եմ հիշում Ջորջ Օրուելի ստեղծագործությունը, որն իր «Անասնաֆերմայում» գրել է՝ հեղափոխությունն սկսվում է «Բոլոր կենդանիները հավասար են» կարգախոսով։ Բայց հազիվ է հեղափոխությունը հաղթում, խոզերը զավթում են իշխանությունը ֆերմայում, և կարգախոսը փոխվում է. «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են»։ Ցավոք, հանուն բոլորի հավասարության իրականացված հեղափոխությունը ավարտվում է ագրեսիվ փոքրամասնության կողմից պասիվ ու ահաբեկված մեծամասնության նկատմամբ բռնատիրության հաստատմամբ։ Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում։

Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ փորձեր են արվում արհեստականորեն ստեղծել կեղծ և երկրի համար չափազանց վտանգավոր հասարակական պահանջարկ՝ մի կողմից ատելություն առաջացնել արցախյան ամեն ինչի նկատմամբ, մյուս կողմից՝ խաղաղասիրական արտաքին քաղաքականություն մեր ամենամոտ հարևանի նկատմամբ։ Ես մեծ հույս ունեմ, որ իշխանության գլխին գտնվողները իրենց շովինիստական պատրանքներից կանցնեն դեպի իրականություն, և քանի դեռ չեն կոտրել շատ «ճյուղեր», կմիացնեն վերջապես իրենց բանականությունը, քանի որ կոնի վրա ոչ միայն առանձին անհատականություններ են դրված, այլ փոքր, բայց մի ամբողջ ազգի ճակատագիր։ Հիմարությունն ավելի վտանգավոր թշնամի է բարությանը, քան չարությունը։

Այժմ՝ հարցի երկրորդ մասի վերաբերյալ։ Ես չեմ կարող այս փուլում, իբրև Քոչարյանի ընտանիքի անդամ, զատել իմ քայլերը քաղաքացու իմ քայլերից, քանի որ միանգամայն համոզված եմ՝ Ռոբերտ Քոչարյանի գործն առանձին ընտանիքի հարց չէ, այլ խնդիր, որի ելքից է ուղղակիորեն կախված մեր երկրի ապագան։ Եվ չնայած այն բանին, որ ես գիտակցում եմ անուղղակիորեն լուրջ խնդիրների առաջացման հնարավոր հեռանկարները նաև իմ ընտանիքի համար, լռել ու ձեռքերս ծալած նստել չեմ պատրաստվում։ Իսկ արդարությունը վաղ թե ուշ կհաղթի։

–Ի՞նչ ակնկալիք ունեք քաղաքական 2019-ից:

-Միայն մի բան կասեմ. Աստված չանի՝ պատերազմ լինի...

7or.am