Սեւանում էլ կա ամառանոց, էնտեղ էլ ենք գնում. Փաշինյանը՝ իր ընտանիքի ծախսերի մասին
Մեր ընտանիքն ապրում է այնպես ինչպես ապրել է նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններ հաշվի առնելով: Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի ճոխ ծախսերի մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին։
«Այն, ինչ անհրաժեշտ չի կարգավիճակի բերումով, մեր կենսակերպում բացարձակապես չի փոխվել: Այո, ապրում ենք առանձնատանը, Սեւանում էլ կա ամառանոց, էնտեղ էլ ենք գնում»,– ասաց նա:
Անդրադառնալով ընտանիքի անդամներին իր հետ Ստեփանակերտ տանելու շուրջ հնչող քննադատություններին՝ Փաշինյանն ասաց. «Իմ ընտանիքն է, ես չեմ պատկերացնում, որ ես երբեւէ գնամ Ղարաբաղ ու այնտեղ ծառայող իմ տղայի մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ:
Ես գիտեի, որ շատ կարեւոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում: Ես այդ տեքստի վրա աշխատում էի, եւ դա շատ նուրբ իրավիճակ էր: Ինձ համար շատ կարեւոր են եղել այն խոսակցությունները, որ մենք ունեցել ենք. սեղանի շուրջ նստած է եղել իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Ես ոչ թե քննարկել եմ, այլ փորձել եմ իրենց զգացողությունները հասկանալ Ղարաբաղի հարցի, նրա նյուանսների, ընթացիկ իրավիճակի մասին նրանց զգացողությունների մասին:
Ինձ համար շատ կարեւոր էր խոսել ընտանիքի անդամների հետ, եւ ֆիզիկապես լինել Ղարաբաղում: Աբսուրդ բան ասեմ, կարող է շատ կարեւոր բանակցություններից առաջ, կարող է որոշեմ, որ նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետեւ դա ինձ համար կարեւոր է: Ինձ համար իմ ընտանիքը շատ կարեւոր է: Այն մարդը, ում համար իր ընտանիքը կարեւոր չի, ես դա ճիշտ չեմ հասկանա: Ես հասկանում եմ, որ իմ ընտանիքը հանրության ուշադրության կենտրոնում է, եւ ես հավաստաիցանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը դա հասկանում է: Որեւէ կասկած չի կարող լինել, որ մենք մեր կարգավիճակը չենք չարաշահում: Մենք երբեք ճոխություններ չենք ունեցել եւ չենք սիրել:
Ասում են՝ թիկնազորով են շրջում: ՀՀ օրենսդրության մեջ գրված է, որ վարչապետի ընտանքի անդամները պետք է ունենան պետական պահպանություն եւ իրավունք չունեն հրաժարվել դրանից»,– ասաց նա:


















































Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան
Ինչին է անհամբեր սպասում Նիկոլ Փաշինյանը
Գետնին գցված դրոշը, պոկված կախիչը եւ գլոբալ ձախողումը. ո՞րն է ավելի վատ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը