Օպերայի հարակից տարածքում այսօր ավարտվեց սրճարանների ապամոնտաժումը
Երեւանի քաղաքապետարանն այսօր ավարտեց Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե կարիք լինի, վաղը նույնպես կշարունակվեն ապամոնտաժման աշխատանքները Օպերայի հարակից տարածքում:
Նշենք, որ թե երեկ, թե այսօր ի տարբերություն նախորդ օրերի, բողոքի ակցիաներ չեն ընթանում:
Քաղաքապետարանը Օպերայի մերձակայքում սրճարանների նախկին վարձակալներին մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ արդեն մարտի 14-ին աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Բերման էր ենթարկվել 22 մարդ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել:
Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել «Ջազզվե» սրճարանի ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ ցավոք, իրենց հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները: Իր հերթին քաղաքապետ։ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։
Իր հերթին «Ատմոսֆերա» ՍՊԸ-ի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո