Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

«Ճիշտ կլինի, որ արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցեն Ղարաբաղն ու Ադրբեջանը». Վ. Սողոմոնյան

Ճիշտ կլինի, որ արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցեն Ղարաբաղն ու Ադրբեջանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Այս ձևաչափը կարտահայտի հակամարտության իրական ֆորմատը: Սա կոնֆլիկտ չէ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, սա տարածքային կոնֆլիկտ չէ, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Մինսկի խմբի հայտարարությունն այն մասին էր, որ միջնորդները պատրաստ չեն ձևաչափերի փոփոխության: Թյուր կարծիք է, որ Ղարաբաղը մասնակցել է բանակցային գործընթացին այս ֆորմատով, նկատի ունեմ, երբ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կամ իրենց ներկայացուցիչները կարգավորման վերաբերյալ բանակցություններ են վարել: Դրանց ԼՂ ներկայացուցիչները սկսած 96-97թթ.-ից չեն մասնակցել»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Ըստ նրա՝ երբ ԼՂ ներկայացուցիչները մասնակցում էին, Ադրբեջանը բերում էր ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, փորձում էր ստեղծել քառակողմ ֆորմատ: «Որպես այդպիսին կարգավորման քննարկում ԼՂ ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ բանակցային սեղանի շուրջ երբևէ չի եղել: Եղել է ոչ ուղղակի, միջնորդավորված բանակցություն: Ստեփանակերտի ներկայացուցիչները հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, Հայաստանի նախագահն էլ տեղյակ է պահել ընթացքի մասին, Ստեփանակերտի տեսակետներն էլ ներկայացրել է»,-նշեց Վ. Սողոմոնյանը:

Վերջինս նկատեց, որ կա ռեալ պոլիտիկ, որի ձևակերպումները ներկայացվին ՄԽ կողմից, նրանք ասացին, որ ձևաչափի փոփոխություն այս փուլում նախատեսված չէ, և որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի պատերազմ չսկսվի: «Կարծում եմ, որ հայկական կողմը ստիպված է լինելու շարունակել բանակցությունները, թեև բազմիցս հայտարարել է, որ հանդիպում են, բայց չեն բանակցում, հանդիպում են, որ որոշեն ֆորմատը: Այս պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա, նստի բանակցությունների ու ներկայացնի ԼՂ շահերը: Կարծում եմ, որ ամեն ինչ սրանով է ավարտվելու»,-հավելեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Նա նշեց, որ կար երկու տարբերակ՝ կա՛մ համակերպվել իրավիճակի հետ, կա՛մ հրաժարվել պատասխանատվությունից և տուրք տալ պոպուլիզմին:

Սողոմոնյանն ասաց, որ պատասխանատվությունից հրաժարվելը կլինի քաղաքական ինքնասպանություն, և ըստ ամենայնի, որոշում կա բանակցությունները շարունակել գոյություն ունեցող ֆորմատով, ստանձնել պատասխանատվությունը: