Գրավատների պետտուրքը 60 անգամ ավելանում է. բողոքի ակցիա կառավարության դիմաց (ուղիղ)
Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջեւ։
Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:
Ակցիայի մասնակիցները նշել էին, որ այս փոփոխության արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում եւ Երեւանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում եւս կան պատգամավորներ, որոնք դեմ են նման նախաձեռնությանը, նրանց էվում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ով նախօրեին լրագրողների հետ զրույցում նշել է, որ դա իրոք մեծ բեռ է լինելու. «ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ եւ 130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի: Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ եւ իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում, ինչը իրենց համար խնդիրներ է ստեղծելու»:
Դիտարկմանը, թե որքանո՞վ է տեղին միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, հանձնաժողովի նախագահն արձագանքեց, որ կքննարկեն, երկու կողմերին էլ կլսեն, եը ըստ դրա՝ որոշում կկայացնեն:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո