Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Լիարժեք պատասխանը չստացանք, կիսատ էր. Ծառուկյանը՝ Արցախում Անվտանգության խորհրդի նիստի մասին

Մենք ողջունում ենք, որ առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհրդի միասնական նիստ, բայց այն, ինչ մենք եւ հանրությունը սպասում էինք, դա լիարժեք պատասխանը չստացվեց: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը եւ հնչած հայտարարությունները:

«Կարող է մոտ օրերս ասեն, բայց դա կիսատ էր, բավարար չէր»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ էին իրենք ակնկալում, որ տեղի չունեցավ, Ծառուկյանն արձագանքեց. «Արցախի մասով կիսատ մնաց: Ոչ մի լիարժեք պատասխան չեղավ Արցախի մասին: Ալիեւը լիարժեք ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով անհասկանալի էր, լիարժեք պատասխանը չկա: Այն, որ Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումը պետք է լիներ, դա չկար: 29 տարի է՝ հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով, եւ դե ֆակտո անկախ պետություն է։ Այսօր ինչպես Արցախն է, նույնն էլ Ադրբեջանն է: Այդ մասին, պետության, ժողովրդի իրավունքի մասին, այդ մասին ոչ մի բան չասելով… Եթե դե յուրե Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Դիտարկմանը, որ շեշտվել է, որ Արցախի անունից պետք է Արցախը բանակցի, նա արձագանքեց. «Թող բանակցի, ո՞վ է բան ասում: Լրիվ նորմալ է ասում, բայց այն, ինչ սպասում էինք մենք, հանրությունը, դա թերի մնաց: Բայց իմ ուզածը, մեր խմբակցության եղածը չեղավ, թերի էր, միակողմանի էր»:

Հարցին, թե որն է իրենց ուզածը, նա ասաց. «Մեր ուզածն այն է, որ արցախցին, հայ ժողովուրդը այդ հարցը վաղուց լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով: Դե ֆակտո հայտարարել է որպես անկախ պետություն: Այսօր Արցախն ու Ադրբեջանը հավասար իրավունքներ ունեն եւ պետք է բանակցեն, ոչ թե միակողմանի տարածքները պետք է հանձնվեն»:

Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե Ադրբեջանը 20 տարի ձայն չէր հանում, նստած լռում էր, զինվելով ամեն ինչ կարգավորելով, այսօր բարձրաձայնում է եւ ոչ մի խաղաղ բանակցության մասին նա չի խոսում, միշտ ահաբեկելով զենքով: Դրա համար մեր պետության եւ Արցախի ապագայի հետ կապված խնդրում կապ չունի ընդդիմություն թե իշխանություն, ազգովի՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք պետք է միասնական լինեն, համախմբվեն եւ ինչ ունենք՝ կարճ ժամանակում պետք է կրկնապատկենք, եռապատկենք, ուժեղի հետ են հաշվի նստում, միակ լուծումը միասնությունն է»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Ծառուկյանն ընդգծեց, որ այն միակողմանի եւ անընդունելի էր, որը չէր բավարարում մեր ժողովրդի հիմնական սպասելիքներին։