«Չպետք է կարողանան ազգային հերոսին նստեցնեն՝ որպես քաղաքական բանտարկյալ»․ Րաֆֆի Հովհաննիսյան
Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հաջորդ կայանը Սպիտակ քաղաքն էր: Սպիտակցիներին իր խոսքն է հղել դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Մենք հանձնվող տեսակ չենք, և թող Սերժ Սարգսյանն իր հանցագործ, չընտրված կուսակցությամբ չօգտագործի ոստիկաններին, պետական կառույցներին, իրավապահ մարմիններին, որոնք պետք է ծառայեն ժողովրդին և Սահմանադրությանը, իրենց մենաշնորհները, իրենց իշխանությունը կուսակցական հավերժացնելու համար: Դրա համար չէ, որ մենք նոր սերունդ ենք ապահովում...
Երբ բերենք այդ ստվերը դաշտ, Սփյուռքը նաև մասնակից դարձնենք մեր ազգային պետական գործին, կտեսնեք աշխատատեղեր, բարձր աշխատավարձեր, մայրական հատուկ ֆոնդեր, երիտասարդության համար հատուկ ուսումնական ծրագրեր, և վերջապես այդ ստվերը բերելով դաշտ՝ մենք ձեզ կառաջարկենք մի համալիր ծրագիր, որը կառողջացնի մեր ողջ տնտեսությունը, որն էլ հավասարապես կծառայի քաղաքին և գյուղին:
Նոր իշխանության դեպքում, որն անպայման լինելու է, Սպիտակը դառնալու է ստեղծագործական կենտրոն, այլ ոչ թե կուսակցական: Կուսակցությունը չպետք է կարողանա ոչինչ չարած, բացի մեզ համակրելուց, ազգային հերոսին նստեցնի՝ որպես քաղաքական բանտարկյալ:
Մենք ունենք հրաշալի հայրենիք, և այս երիտասարդ սերունդը պետք է միայն այս բացասական բաները չլսի, պետք է այս միջավայրում չմեծանա: Իրենք ուզում են լույս, հույսի հայրենիք, և մենք դա իրենց տալու ենք, դա մեր պարտականությունն է»:
Աղբյուր՝ 7or.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը