Վրաստանն ավարտել է բանակցությունները «Գազպրոմի» հետ Հայաստան գազի տարանցման շուրջ
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության բանակցությունները ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ վրացական տարածքով Հայաստան գազի տարանցման նոր համաձայնագրի շուրջ ավարտվել են, ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Sputnik-Գրուզիան»։
«Բանակցությունները փաստացի ավարտվել են։ Ուզում եմ հիշեցնել, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններում. առաջինը, անշուշտ, մեր էներգաանկախությունն է, երկրորդը՝ բարելավել մեր դիրքերն այս պայմանագրում... Բանակցություններն ավարտվել են այս սկզբունքների հաշվառմամբ»,- ասել է Բախտաձեն։
Նրա խոսքով՝ մանրամասները հայտնի կդառնան կառավարության նիստի ավարտից հետո, երբ էկոնոմիկայի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։
Վրաստանը վերջին անգամ «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքել էր 2017-ի հունվարին։ Այն կնքվել է երկու տարով եւ նախատեսում է նոր պայմաններ՝ առաջին տարում Վրաստանը մասամբ պետք է ստանա վճար բնական գազի տարանցման համար, իսկ երկրորդ տարում հաշվարկները պետք է լիովին դրամայնացվեն։ Մինչ այդ վրացական կողմը վճարն ստանում էր միայն գազով։
Վերջին համաձայնագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2017 թվականից։ Երկիրը բնական գազով ապահովում է Ադրբեջանը։
2018-ին Վրաստանով Հայաստան տեղափոխվել է 1,93 մլրդ խորանարդ մետր գազ։ 2017-ին գազի տարանցման ծավալը կազմել է մոտ 2 մլրդ խորանարդ մետր։
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագիրը ենթադրում է ամեն տարի 2,5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո