Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Հեղափոխությունից հետո քանի անձ է գաղտնալսվել, և քանիսի սեփականությունն է խուզարկվել (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որի շրջանակներում նախաքննական հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու մասով: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չուներ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ հարցերով.

1. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից գաղտնալսում իրականացնելու թույլտվություն ստանալու քանի՞ միջնորդություն են ստացել:

2. Այդ միջնորդություններից քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:

3. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից խուզարկություններ իրականացնելու թույլտվություն ստանալու համար քանի՞ միջնորդություն են ստացել:

4. Այդ միջնորդություններից քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:

5. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական մարմինների կողմից քանի՞ միջնորդություն են ստացել անձի կալանքի մասով, քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:

Ի պատասխան մեր հարցադրումներին` դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչության պետի պաշտոնակատար Ռուստամ Մախմուդյանը հայտնել է. «Դատական դեպարտամենտի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հետ կապված միջնորդությունների վերաբերյալ դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների գործունեության վերաբերյալ դատական վիճակագրությունը վարվում է` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1542-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ 2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 1. հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրառման վերաբերյալ ստացվել է 188 միջնորդություն,

2. նշված միջնորդություններից 174-ը բավարարվել է, մասնակի բավարարվել են 3-ը, իսկ 11-ը`մերժվել,

3. խուզարկություն կատարելու մասին ստացվել է 5201 միջնորդություն,

4. նշված միջնորդություններից բավարարվել է 4832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը,

5. կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացվել է 2044 միջնորդություն,

6. նշված միջնորդություններից բավարարվել է 1935-ը, բավարարվել է մասնակի 9-ը, մերժվել` 90-ը, թողնվել է առանց քննության` 7-ը, իսկ 3-ը 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ եղել են անավարտ:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականի հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու միջնորդությունները եղել են 5195-ը, որից 57 մերժվել են, 5034 բավարարվել են: Նամակագրության հեռագրական փոստային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 724-ը, որից 8 մերժվել են, իսկ 716-ը` բավարարվել: Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 893-ը, որից 713-ը մերժվել են, իսկ 173-ը` բավարարվել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: