Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

ԱԺ իշխող մեծամասնության մոտ նկատելի են պոպուլիստական նախաձեռնություններ. Վիգեն Խաչատրյան

Իշխանության աշխատանքի գնահատականը դեռևս վաղ է տալ, անհրաժեշտ թափանիվը դեռևս չի պտտվում, կարելի էր ավելի լուրջ արդյունքներ ունենալ, բայց, ըստ երևույթին, ժամանակի և փորձի խնդիր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

Նա նկատեց, որ խորհրդարանը նոր է սկսել աշխատել, և շատ բան կախված է նրա աշխատանքից: «Մենք խորհրդարանական համակարգի ենք անցել, և շատ կարևոր է, որ խորհրդարանը գործի որպես անկախ մարմին, ոչ թե Կառավարությանը ենթարկված: Այսինքն՝ խորհրդարանը պահանջկոտության սկզբունքով Կառավարությանն օժանդակելու ճանապա՞րհը կընտրի, թե՞ պոպուլիզմի»,- ասաց նա և հավելեց, որ այսօր առանձին պատգամավորների մոտ նկատվում է Կառավարությանը ձայնակցելու դեմագոգիկ պահվածը:

Ըստ Խաչատրյանի՝ իր դիտարկումը վերաբերում է ԱԺ և՛ ընդդիմությանը, և՛ մեծամասնությանը: «Իհարկե, ԼՀԿ-ի դեպքում որոշ գործնական քայլեր մենք տեսնում ենք, ինչ-որ փորձեր արվում են, բայց հատկապես իշխող մեծամասնության մոտ, դժբախտաբար, նկատում եմ դեմագոգիկ, ձայնակցելու տրամադրություններ և պոպուլիստական նախաձեռնություններ, որոնք անիմաստ եմ համարում այս պահին, դրա համար խորհրդարանի մթնոլորտը շատ բան կորոշի՝ արդյոք երկրի տեմպերը կառաջանա՞ն, թե կդանդաղեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պատգամավորները պետք է զբաղվեն խորհրդարանին բնորոշ գործունեությամբ, ոչ թե դեմագոգիկ ձայնակցությամբ: «Բայց այդ երկու երևույթն էլ դրանում է, ինչը շատ վտանգավոր է, երբ խորհրդարանի ներկայացուցիչներն սկսում են զբաղվել հասարակական ականջահաճո նախաձեռնություններով, որոնք այս պահին ակտուալ չեն, կլինի օրհներգը, «քաղաքացու օր» հռչակելը թե այլ բան, դրանք անիմաստ և ուշադրություն շեղող պոպուլիստական քայլեր եմ համարում, որը տեղին չէ բնավ»,- ասաց նա:

Քաղաքագետը շարունակեց, որ բացի դրանից, օրենսդրական նախաձեռնությունները երբևիցե չպետք է ծառայեն այս կամ այն բիզնեսի շահերին: «Բայց դա էլ է նկատվում, հիմա դա արվում է գիտակցաբար, թե անգիտակցաբար, կարևոր չէ, չպետք է բերեն նախաձեռնություններ, որոնք առաջացնեն դժգոհություններ կոնյակագործների մոտ կամ այլ տնտեսվարողների մոտ: Նրանք պետք է սպասարկեն ընդհանուր շահեր և ոչ թե մասնավոր:

Բացի դրանից, շատ բան կախված է Կառավարության անդամներից, որոնք չպետք է զբաղվեն հովանավորչությամբ, չպետք է իրենց մտերիմների բիզնեսներին աջակցեն, ոչ մտերիմներին «քոռ աչքով» նայեն, փոքր երկիր ենք, ամեն ինչ շատ արագ իմացվում է»,- ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս իշխանության միակ առավելությունն իրենց մաքրությունն է: «Իրենք պետք է ուշի ուշով հետևեն, և դա Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրն է, որ ովքեր գայթակղվում են իշխանության լծակներով, կլինեն պատգամավորներ, թե Կառավարության անդամներ, արագ նրանց մի կողմ քաշեն, եթե դա չարվի, շատ վատ ընթացք կունենանք»,- ասաց նա:

Վիգեն Խաչատրյանը նաև հավելեց, որ թերևս այս խորհրդարանը կրթական ցենզով ամենաբարձրն է նախորդ եղածների մեջ. «Իսկ կրթականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է արդյունավետ աշխատելու համար»:

«Ակնհայտ է, որ փորձ չունեն, բավարար ինքնուրույնություն չունեն: Իհարկե, ժամանակի մեջ արագ կարող են ուղղել, փորձը աշխատանքում է ձեռք բերվում, ուղղակի ոճի մասին է խոսքը»,- ասաց նա: