Դատապարտում են, բայց դրանից Հայաստանը Ուզբեկստան դարձնելու գործընթացը չի տուժելու
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) դատապարտում է Հայաստանի իշխանությունների մերժումը՝ կապված իր միջազգային դիտորդների՝ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հետ:
Դատապարտող հայտարարությանը միացել են Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Մերժման պատճառը իբրև արդեն հավատարմագրված դիտորդների թիվն է, որի արդյունքում այլևս կարիք չկա լրացուցիչ միջազգային դիտորդների ներկայություն ընտրություններին: «Եվ մերժումը, և դրա արդարացումը հակասում են Հայաստանի, որպես ԵԱՀԿ անդամ պետության, ստանձնած պարտավորությանը՝ միջազգային դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ այլ պետություններից: Այս փաստը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների, ըստ որոնց՝ Հայաստանի կառավարությունը գուցե չի համարում միջազգային դիտորդների ներկայությունը որպես կարևոր ներդրում ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ»,- ասված է պլատֆորմի հայտարարության մեջ:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) կոչ է անում միջազգային հանրությանը քննարկել միջազգային դիտորդների հավատարմագրման մերժումը Հայաստանի իշխանությունների հետ՝ առաջիկա հանդիպումների և բանակցությունների ժամանակ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը