«Պատերազմի նոր շրջան». Վոլոչկովան հարվածել է վարորդին եւ խոսել նրա կնոջ մասին
Բալետի 43-ամյա արտիստ Անաստասիա Վոլոչկովայի կյանքում հույզերի փոթորիկ է: Հերթական անգամ «հարվածի տակ է հայտնվել» նրա նախկին վարորդը՝ Ալեքսանդր Սկիրտաչը։ Բալետի արտիստը նրա դեմ լրացուցիչ մեղադրանքներ է ներկայացրել։
Երկու տարի առաջ Վոլոչկովան հայտարարել է, որ վարորդն իրենից խոշոր գումար է գողացել։ Սկիրտաչը կես տարի անցկացրել է մեկուսարանում, նրան դատապարտել են երեք տարվա պայմանական ազատազրկման։ Դրանից հետո Անաստասիան եւ Ալեքսանդրը շարունակել են միմյանց ուղղությամբ ցեխ շպրտել տարբեր թոք-շոուների ընթացքում։ Վոլոչկովան Instagram-ում կարճ հոլովակ է հրապարակել, որում երեում է՝ ինչպես է վիճում ալեքսանդրի հետ եւ հարվածում նրան։
«Սկիրտաչ անունով իմ վարորդի շուրթերից հնչող կեղտը, հիմարություններն ու անհեթեթություններն ընդամենը մարդու վրեժ է, ում մերկացրել է արդարադատությունը։ Նա ինձ մոտ որպես վարորդ աշխատել է ընդամենը մի տարի, մինչ խաբեբայության, գողության եւ ընչաքաղցության բացահայտումը եւ այնպիսի հեքիաթներ ու մտացածին բաներ է պատմում, կարծես ինձ հետ ապրել է նվազագույնը 15 տարի։ Նա «գիտի ամեն ինչ», ինչ կատարվել է իմ տներում, բնակարաններում, ակողիններում։ Տպավորություն է ստեղծվում, թե կնոջ հետ մոտ են պահել իմ ոտքերի առաջ»,- հրապարակումը մակագրել է Վոլոչկովան։
Անաստասիան հայտարարել է, որ Սկիրտաչը պետք է արդեն հանգստացած լիներ եւ վերաիմաստավորեր իր պահվածքը եւ ոչ թե «թքեր դատարանի ու քննության դեմքիմ», որոնք խղճացել են նրան եւ պայմանական ազտազրկման դատապարտել։ Արտիստի խոսքով՝ Ալեքսանդրն իրեն հեռուստաաստղի դերում է պատկերացրել, իսկ այժմ լրագրողների է զանգահարում իր դեմ անվանարկվող տեղեկություններ տրամադրելու համար. «Ի տարբերութուն այդ ընտանիքի, ես չեմ պատրաստվում նրանց հետ որեւէ կերպ հարաբերություններ պարզել ոչ իրավական հարթակում։ Նրա կնոջը չեմ ճանաչում եւ տեսել եմ ընդամենը մի անգամ ու վախենամ, որ ամբոխի մեջ չնաճանաչեմ նրան»,- հավաստիացրել է բալետի արտիստը։
Վոլոչկովան հայտարարել է, որ Սկիրտաչի դեմ հայց է ներկայացվել զրպարտության համար, եւ նրա նախկին վարորդը պետք է պատասխան տա այդ ամենի համար. «Նա կարծել է, թե տաղավարում միայնակ կհայտնվի, եւ իրեն հարթակ կտրամադրեն՝ ինձ վրա կեղտ շպրտելու համար։ Իմ, փաստաբանի եւ Նիկիտա Ջիգուրդայի հայտնվելը տաղավարում անսպասելի էր։ Այժմ նա զանգարահում է եւ խնդրում այդ ծրագիրը եթեր չհեռարձակել։ Եկեք բոլորս միասին դիտենք կիրակի օրը՝ ժամը 18։00-ին՝ ինչպես է այդ հանցագործ դատապարտյալը խեղդվելու ստի եւ իր ոչնչության մեջ»,- գրել է Անաստասիան։
Ավելի վաղ Սկիրտաչը փորձել է վիճարկել դատարանի որոշումը, սակայն վճիռն անփոփոխ է մնացել։ Նա պնդում էր, որ Վոլոչկովան խաբել է իրեն, քանի որ ինքը հրաժարվել է ինտիմ հարաբերություններ ունենալ։


















































Անաստասիա Վոլոչկովան կռվել է իր փեսայի՝ Նիկիտա Գրիգորյանի հետ
Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել
Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է բարձրացրել կարանտինի ընթացքում փակ վանքում
«Շպագատ» ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի «շպագատի» հերթական լուսանկարն է հրապարակել (լուսանկար)
«Նա 17 փեսացու կունենա մեկ շաբաթում». Կուշանաշվիլին գաղտնազերծել է Վոլոկովայի առեղծվածային սիրելիի հետ կապված պատմությունը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ