Բաքուն Հայաստանի իշխանություններին մեղադրել է բանակցությունները տապալելու փորձի մեջ
Բաքուն Հայաստանի իշխանություններին ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տապալելու փորձի մեջ է մեղադրել։ Ադրբեջանական կողմի վրդովմունքն են առաջացրել Արցախին բանակցությունների գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Նախօրեին, ելույթ ունենալով Իրանի հայ համայնքի հետ հանդիպմանը, Փաշինյանը հայտնել էր, որ ինքը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։ «Դա կլինի առանց օրակարգի հանդիպում, սակայն դրա կարեւոր ուղղություններից մեկը կլինի բանակցությունների ձեւաչափի քննարկումը։ Դեռեւս ձեւաչափի շուրջ պայմանավորվածություն չկա, շփումները չի կարելի պաշտոնական բանակցություններ համարել»,- ասել է Փաշինյանը՝ հերթական անգամ կրկնելով, որ ինքը խոսում է Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից բանակցություններ պետք է վարեն այդ հանրապետության իշխանությունները։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Խիկմետ Գաջիեւը նշել է, որ «բանակցությունների ձեւաչափը փոխելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան բանակցային գործընթացը նպատակադրված դեպի փակուղի եւ տապալում տանելու փորձեր։ Դրա պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է հայկական կողմի վրա»՝ հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձեւաչափը հայտնի է, դրա փոփոխությունը քննարկումների առարկա չէ եւ չի կարող լինել։ Նրա կարծիքով, Երեւանում իշխանափոխությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեք շփումները, ինչպես նաեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջեւ անցկացված չորս հանդիպումները բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափի ակներեւ օրինակ են հանդիսանում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա