Ինչի՞ց պետք է ենթադրեմ, որ «Վստրեչի Ապերի» կողմից իմ ընտանիքին վտանգ չի սպառնում
«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում են, որ Արամ Վարդանյանի ազատ արձակումը հակաիրավական է:
«Քրեական վարույթն ընթացել է բավականին լուրջ բացթողումներով: Գործի քննությունն ի սկզբանե, մեղմ ասած՝ օբյեկտիվ չի իրականացվել արդարության բացահայտման ուղղությամբ: Եվ նախաքննության, և Առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում պաշտոնատար անձինք՝ քննիչ, դատախազ, դատավոր, որպես կանոն, սահմանափակվել են օրենքներով, բայց արդարադատություն չեն իրականացրել: Երբ քրեական գործը հարուցվել է, նախաքննական մարմնի ձեռք բերված ապացույցներով մեծ թվով մարդիկ պետք է որ մեղադրյալի կարգավիճակ ունենային, սակայն նման կարգավիճակ ստացել է ընդամենը երկու հոգի:
Եվ անձինք, ովքեր մեղադրվել են ծանր հանցագործություն կատարելու համար, մեր «արդարամիտ դատարանների» ու «քննիչի ու դատախազի աշխատանքի շնորհիվ» անազատության մեջ գրեթե չեն մնացել: Նման արարք կատարած ցանկացած այլ անձինք գոնե նախնական կալանքը կրելու էին քրեակատարողական հիմնարկում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են Ձեզ առևանգել, տուժող Մամիկոն Բագրատունին պատասխանեց.
«Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղի՞ց են Արամ Վարդանյանին ինֆորմացիա հասցրել, որ ես իր բարեկամուհու հետ եմ կապնվել: Նա բացատրություն չի տվել»:
Տուժողը նշեց նաև, որ իրեն բազմիցս են ասել, հասկանո՞ւմ է, թե ում հետ գործ ունի, մեկ է, Արամ Վարդանյանն ազատ է արձակվելու, հիմա ավելի ուժեղ մեջք ունի:
«Իր ծանոթները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անուններն էին տալիս:
Բայց ես չեմ լռելու, բողոքել ենք, գնալու ենք մինչև Եվրադատարան: Արդեն 9-րդ ամիսն է լրանում, որ պետությունն իմ անվտանգությունն ապահովում է: Այսինքն, տեսել է խնդիր: Փաստեր, ձայնագրություններ կան, որ իմ ընտանիքին ահաբեկել է: Ինչի՞ց պետք է ենթադրեմ, որ Արամ Վարդանյանի կողմից իմ ընտանիքին վտանգ չի սպառնում: Թող ինչ-որ մեկը ասի՝ կանչել ենք, բացատրել ենք, հասկացել է»,- նշեց Մամիկոն Բագրատունին:
Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ հիմա բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պարզելու, թե ինչո՞ւ են րոպեների ընթացքում ճակատագրական որոշումներ կայացնում:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հրապարակել է Արամ Վարդանյանի քրեական գործով դատավճիռը: Գործով ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված դատական կարգով։ Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի և նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործը՝ կարճվել։
Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018 թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, ապա հոկտեմբերի 1-ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի էր ենթարկվել Հայաստան։
Նշենք, որ Արամ Վարդանյանը, ըստ մեղադրանքի, կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ. հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո