Ադրբեջանում Հայաստանի քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման
Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին արագ կարգով դատապարտել են 20 տարվա ազատազրկման:
Report-ը հաղորդում է, որ դատավճիռը հրապարկվել է դատավոր Քերամետ Ալիեւի նախագահությամբ դատական նիստի ժամանակ: Կարեն Ղազարյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազարյանի կատարած «ծանր հանցագործությունը» արագացված տեմպով է քննվել:
Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ-ի մի շարք հոդվածներով, մասնավորապես կյանքի եւ առողջության, տնտեսական գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության դեմ կատարված հանցագործությունների մեջ:
Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերի էր ընկել անցյալ տարվա ամռանը: Երիտասարդը հոգեկան հիվանդություններ ունի, սակայն դա չի խանգարում Ադրեբջանի իշխանություններին նրան որպես «դիվերսանտ» ներկայացնել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա