Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից՝ վերափոխման պատասխանատվությունը դնելով անհատի վրա

Նիկոլ Փաշինյանի՝ «անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է» թեզը նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»,-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անհատի դերի, անհատի վարքագծի վերափոխման մասին վարչապետը խոսել է նաև շաբաթ օրը Վանաձորում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։

Այսինքն՝ այս թեզը իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունեցող թեզ է, ենթադրաբար դրա վրա է հիմնված նաև կառավարության քաղաքականությունը։ Հետևաբար, ինչպես առիթ ունեցել եմ անդրադառնալու, կառավարությունը գործում է ոչ թե «մարդու համար», այլ «մարդու միջոցով» հայեցակարգի շրջանակներում։ Սա շատ սկզբունքային բաղադրիչ է որևէ իշխանության գործունեությունը գնահատելու համար, քանի որ այդ բաղադրիչից է կախված՝ որքանով է իշխանության քաղաքականությունը մարդակենտրոն կամ հակառակը։ «Մարդու միջոցով» կոնցեպտի դեպքում ավելորդ է խոսել մարդակենտրոնության մասին, այդ կոնցեպտը մարդուն դիտարկում է որպես շահագործվող, որպես ոչ թե նպատակ, այլ որպես նպատակին հասնելու միջոց։

Ինչ վերաբերում է անհատի վերափոխմանը, ապա դա չի կարող տեղի ունենալ ապրիորի, ինքնըստինքյան։ Անհատին վերափոխվելու է դրդում այն միջավայրը, որում նա ապրում է։ Միջավայրը պետք է լինի այնպիսին, որ անհատին դրդի դրսևորել ավելի օրինապաշտ, ավելի ստեղծարար, ավելի նորարար վարքագիծ։ Առանց միջավայրի փոփոխության կարող է փոփոխվել առանձին վերցրած մի քանի անհատների, սակայն ոչ երբեք՝ հասարակության բոլոր անդամների վարքագիծը։ Եվ ուրեմն, անհատի վարքագծի ցանկալի փոփոխություն արձանագրելու համար պետք է փոխվի, վերափոխվի միջավայրը, որում ապրում է անհատը։ Իսկ միջավայրի փոփոխությունը իշխանության գործառույթն է, այդ թվում՝ գործադիր իշխանության գործառույթը։

Նիկոլ Փաշինյանի թեզը, մինչդեռ, նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից՝ վերափոխման պատասխանատվությունը դնելով անհատի վրա։ Այդպես չի լինում։ Այդպես հնարավոր չէ հասնել հասարակության մեծ թվով անդամների վարքագծի ու մտածողության փոփոխության։ Այդ ճանապարհը խնդրին հակառակ կողմից մոտենալու արտահայտություն է, որը որևէ կերպ չի կարող նպաստել իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությանը։

Մինչև Հայաստանում չփոխվի միջավայրը, հանրային, քաղաքական, սոցիալական հարաբերությունների մշակույթը, չի կարող տեղի ունենալ անհատի վերափոխում կամ փոփոխություն, առավել ևս՝ հասարակության մակարդակով։ Որովհետև հասարակությունը ոչ թե առանձին անհատներից բաղկացած մեխանիկական ամբողջություն է, այլ այդ անհատների միջև գործող հարյուրավոր, հազարավոր կապերի, փոխառնչությունների օրգանական միավորում, որում յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր դերն ու գործառույթը։ Պետք է վերափոխել ոչ թե առանձին անհատին, այլ հասարակությանը, որում՝ որպես սոցիումի անդամ, ապրում է անհատը»,-գրել է պատգամավորը։