Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են Բանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում են Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումը Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)

ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաներըԻրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)
«Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբՀայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումըԳորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներԽուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստումՆԳՆ ոստիկանություն. փաստերՍտեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինենՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներըԴամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համարԷդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչ

ՀՀԿ-ի պատկերացրած ընտրությունները

Գրեթե ամեն օր նախընտրական քարոզարշավի շրջանակներում արձանագրվում է դանակահարության, ծեծի, հրազենի գործադրման հերթական միջադեպը։ Ընդ որում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դեպքերի գերակշիռ մեծամասնության հրահրողները կազմակերպիչներն ու իրականացնողները ՀՀԿ-ականներն են, ՀՀԿ շտաբի անդամներ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների «մարդիկ»։ Իսկ վերջին շրջանում ՀՀԿ-ականների հարձակումների հիմնական թիրախը ԲՀԿ-ն է ու ԲՀԿ-ական թեկնածուները։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ այս այրունահեղությունը, ծեծուջարդը Հանրապետական կուսակցության հիմնական ձեռագիրն է և ընտրություն անցկացնելու նրանց հիմնական ձևը։ «Այն միտումը, որով փորձ է արվում կոծկել և ցույց չտալ, որ այդ դեպքերի հիմնական մասը կապված է ընտրությունների հետ, խոսում է այն մասին, որ դրանով փորձ է արվում պահպանել անպատժելիության մթնոլորտը։ Հենց սա է պատճառը, որ մեկը մյուսին հաջորդող դեպքերը ավելի բարբարոսական են, ավելի բռնի են։ Օրինակ, Արագածոտնի մարզի թեկնածուն հիմա ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասաց իրավապաշտպանը։

Տիկին Ալեքսանյանի խոսքերով՝ անպատժելիության մթնոլորտի վառ ապացույց է նաև այն փաստը, որ մինչ օրս դեպքերից որևէ մեկի ժամանակ չի եղել որևէ հրապարակային դատապարտող հայտարարություն, հրապարակային, օբյեկտիվ քննության կոչ։ Մենք չտեսանք երկրի նախագահի զսպումը, սաստումը նույն Լևոն Երանոսյանի ու նրա եղբոր նկատմամբ։ Սա փաստում է, որ իրենք չեն պատրաստվում փոխել իրենց ոճը։ Ավելին, լուռ համաձայնություն կա կատարվողի նկատմամբ»,- հավելեց տիկին Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ հետապնդումները հիմնականում ուղղված են ԲՀԿ-ի դեմ, քանի որ իրենք լավ հասկանում են, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածը շատ ավելի է, իսկ իրենց նկատմամբ վերաբերմունքը բոլորին է հայտնի։ «Ես ենթադրում եմ, որ իրենք հասկանում են, թե ինչ համբավ ունեն ՀՀ-ում և ընտրությունների օրը ինչ ձայներ կարող են հավաքել։ Իրենք երկիրը հասցրել են ծայրաստիճան աղքատության և ժողովուրդը մի կտոր հացի փողի համար էլ գնում է Ծառուկյանի հետևից։ Դրա համար էլ հիմա ՀՀԿ-ականները սևեռվել են ԲՀԿ-ի վրա։ Գուցե նաև անվստահություն ունեն, որ ԲՀԿ-ն ընտրություններից հետո իրենց հետ կոալիցիա չի կազմի։ Այս դեպքերը սա են ցույց տալիս։ Իսկ ՀՀԿ-ն իր բռնի մեթոդներով փորձում է կյանքի կոչել իր նախապես մշակած պլանը»,- ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները ընտրական գործընթացները մշտապես դիտարկել են որպես սեփական վերարտադրության միջոց, և այդ ճանապարհին ոչնչի առաջ կանգ չեն առել։ «Ե՛վ դանակահարություններ, և՛ կրակոցներ, և՛ քվեատուփի գողություն, ամեն ինչ եղել է։ Մենք տեսել ենք, որ մտել են տեղամաս ավտոմատներով և կրակել են։ Հետո մենք երկար տարիներ տեսել ենք, որ ավտոմատներով մտել են տեղամաս և չեն կրակել, իսկ հիմա կրակում են։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք 90-ականների երկրորդ կես։ Սա է իրականությունը»,- ասաց Հարությունյանը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ իշխանությունները վերադառնում են 90-ականների երկրորդ կես ոչ թե նրա համար, որ վախենում են պարտվել, այլ այն պատճառով, որ նրանք այդպես են պատկերացնում աշխարհը, այդպես են պատկերացնում ընտրությունները, քաղաքականությունը։ «Դա իրենց կյանքն է»,- ասաց իրավապաշտպանը։

Վարդան Հարությունյանի դիտարկմամբ՝ մենք հերթական անգամ ունենալու ենք կեղծված և արատավորված ընտրություններ, իսկ ընտրությունների օրը չի բացառվում, որ լինեն շատ ավելի մեծ էքսցեսներ և ականատես լինենք շատ ավելի ծանր դեպքերի, անկախ նրանից, որ Հայաստանը լուրջ քննություն ունի հանձնելու ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստարագրելու հարցում, որը մեծապես կախված է ապրիլին կայանալիք ընտրությունների որակից։ «Դա մեծ քննություն է մեր աչքին։ Այս իշխանությունների աչքին դա մեծ քննություն չի, դրանք իրենց համար սովորական առօրյա կյանք է, որը պետք է շրջանցել որևէ կերպ։ Եվ այս իշխանությունները կշրջանցեն հաստատ»,- նկատեց Վարդան Հարությունյանը։

1in.am