Կարեն Կարապետյանն ընտրակաշառք է խոստացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետականները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքացիներին կաշառել: Իսկ ԿԸՀ-ն աչք է փակում կատարվածի վրա:
Մարտի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կ. Կարապետյանին խնդրել է իրեն ժամացույց նվիրել: Վարչապետն էլ չէր մերժել. իր խորհրդականին հանձնարարել է վերցնել քաղաքացու տվյալները, որպեսզի ժամացույցը փոխանցեն: Կատարվածն այլ բան, քան ՀՀ ԸՕ խախտում, դժվար է որակել:
ԸՕ 19 հոդվածի համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:
Կատարվածն ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում, երբ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել էր օգնել գյուղացիներին, ԿԸՀ-ն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով օրենքի խախտման մասին»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...