Ադրբեջանցին BMW X6-ով վրաերթի է ենթարկել հետիոտների խմբին (Տեսանյութ)
Լույս փետրվարի 24-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի Նևսկի մայրուղու վրա BMW X6-ի վարորդը՝ ազգությամբ ադրբեջանցի Մուրադ Քասիմովը, բարձր արագությամբ դուրս է եկել մայթի վրա ու, վրաերթի ենթարկելով հինգ հետիոտնի, դարձել երկու մարդու մահվան պատճառ, հայտնում է gazeta.ru-ն:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 30-ամյա կասկածյալը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով 2018թ. նոյեմբերին 18 ամսով զրկվել էր վարորդական իրավունքից:
Հայտնի է, որ Քասիմովը Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել մոտավորապես շուրջ 9 տարի առաջ: Հատկանշական է, որ երկու տարվա ընթացքում Քասիմովն ավելի քան 50 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
Հայտնի է, որ 30 000 ռուբլու չափով տուգանքների չվճարման հետևանքով ոստիկանությունն ավելի վաղ սահմանափակում էր դրել նրա մեքենայի գրանցման գործողությունների վրա:
Ինչ վերաբերում է ողբերգական վրաերթին, ապա փետրվարի 24-ին Քասիմովին տարել են դատաբժշկական փորձաքննության: Կասկածյալն ուժայիններին պատմել է, որ նախքան ավտովթարը եղել է գիշերային ակումբում:
«Դումսկի փողոցի բարում տրամադրությունը բարձրացնող գազ եմ շնչել, այդ պատճառով էլ անջատվել եմ: Ճիշտն ասած, շոկի մեջ եմ»,- ասել է ադրբեջանցին:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է երեք մարդ:
Նշվում է, որ զոհերից մեկն ԱՄՆ-ի 40-ամյա քաղաքացի է, մյուսը՝ Մոսկվայի 39-ամյա բնակչուհի:
Վարորդը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո