Եթե կան մարդիկ, ովքեր գազի համար դեկտեմբերին 10.000 դրամ են վճարել, իսկ հունվարին՝ 100.000, թող կտրոնները բերեն՝ ցույց տան
Քաղաքացիները սոցիալական ցանցերում հայտնել էին իրենց դժգոհությունը՝ գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափի վերաբերյալ: Նրանց խոսքով՝ մոտ երկու անգամ աճ է եղել:
Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ սա ամեն տարի կրկնվող խնդիր է:
«Բարձրաձայնում են խնդրի մասին, և որոշ ժամանակ անց մարում է: Տարիներ առաջ կրկին բողոքում էին՝ ասելով, թե օդ կամ ազոտ են խառնում, բայց եթե մարդը ֆիզիկա գիտի՝ կհասկանա, որ սխալ մոտեցում է, որովհետև օդը խառնելը պայթյունավտանգ է, ազոտն էլ ավելի թանկ է, քան գազը: Հետևաբար՝ սա բացառվում է: Միակ խնդիրը ճնշման խնդիրն էր, իսկ վերջին տարիներին այն գրեթե չի լինում:
Կարծում եմ՝ նախատոնական օրերն են պատճառը, դեկտեմբերի 30-ի և 31-ի ծախսը հունվար ամսվա ծախսին է գումարվել: Ե՛վ կերակուր են պատրաստել, և՛ ջեռուցել բնակարանը: Հաշվի պետք է առնել այն, որ հունվարին մոտ 10 օր մարդիկ տանն են եղել, հյուրեր են ընդունել:
Իսկ այն, որ համացանցում գրել էին՝ 5-10 անգամ շատ է եղել գումարը, մի քիչ անլուրջ եմ համարում: Սակայն, եթե կան մարդիկ, ովքեր դեկտեմբերին 10.000 դրամ են վճարել, իսկ հունվարին՝ 100.000, թող կտրոնները բերեն՝ ցույց տան, և զբաղվենք այդ հարցով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Չիլինգարյանը:
Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահի փոխանցմամբ՝ նախկինում տեուչները հաշվիչների հետ կապված ինչ-որ մանիպուլյացիաներ արել են, բայց հիմա սպառողն ավելի աչալուրջ ու գրագետ է:
«Եվ հետո, օրինակ, գազի դեպքում միջամտել հնարավոր չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ դրսում հաշվիչները դրած են, գան համատարած սկսեն քանդել: Ժամեր է պետք: Նույնը նաև՝ էլէներգիայի հաշվիչների դեպքում: Իսկ եթե մարդ կա, որ տանը չի եղել, ապա թող դիմի, զբաղվեն ու պարզեն՝ խնդիրը հարևանի՞, թե՞ տեսուչի պատճառով է եղել»,- նշեց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո