Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (լուսանկարներ, տեսանյութ)
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Ինչպես գրում է Woman.ru-ն, ելույթի ընթացքում երգչուհին մի քանի անգամ զգեստափոխվել է: «Сумасшедшая» երգը կատարելու համար Լորակը բավականին համարձակ հանդերձանք է ընտրել՝ բոդի տիպի լանջաբաց լողազգեստ:
Ավելի ուշ երգչուհին իր ելույթի տեսագրությունը հրապարակել է իր ինստագրամյան էջում, սակայն նրա հետևորդների արձագանքը համարձակ կերպարին միանշանակ չի եղել: «Ինչո՞ւ հանվել», «Մերկանալն ավելորդ է», «Չափազանց է» և նմանատիպ գրառումներով են օգտատերերը մեկնաբանել երգչուհու տեսքը: Սակայն եղել են նաև նրան պաշտպանող երկրպագուներ, որոնք նշել են, որ այդ հանդերձանքն արդարացված է և համապատասխանում է ստեղծագործության մտքին:
Տեսանյութն՝ այստեղ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ