Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

Գործում ջուրն այնքան շատ է, որ արդեն խեղդում է

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ այս մասին օրերս հայտարարություն տարածեց Հատուկ քննչական ծառայությունը

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի գործի նյութերն արդեն ստացել և ուսումնասիրում է նրա պաշտպանակ թիմը։

Factor.am-ի հետ զրույցում 2-րդ նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը նշել է․ «Այս փուլում ծանոթանում ենք գործի նյութերին, քննարկում հնարավոր միջնորդություններ ներկայացնելու և հնարավոր դատական նիստին պատրաստվելու հարցը։ Ասում եմ հնարավոր, որովհետև հնարավոր է մինչ այդ իրենք էլ խելքի գան և դադարեցնեն քրեական հետապնդումը։ Ես լավատես եմ»։

Ըստ Ռուբեն Սահակյանի՝ հավանաբար երեք ամիս կպահանջվի 76 հատորանոց գործին ամբողջությամբ ծանոթանալու համար։ «Բարդ գործ է․ բարդ այն իմաստով, որ ինչքան ասես ջուր կա, էդ ջուրը հարկավոր է հերքել, իսկ դա անելու համար դուրսգրումներ է պետք է անել, ինչը ժամանակատար է։ Անձամբ ես նոր եմ սկսել գործին ծանոթանալ, բայց ջուրն արդեն խեղդում է, այնքան շատ է»,-ներկայացրել է Սահակյանը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս ստացել է գործի նյութերն ու զբաղված է դրանք ուսումնասիրելով։ «Դեռ նյութերին ծանոթանանք, որից հետո նոր կասենք՝ պաշտպանական կողմը միջնորդություն կներկայացնի դատարան, թե ոչ։ Իմ կարծիքով՝ մեկ ամսից ավել ժամանակ կպահանջվի գործին ամբողջությամբ ծանոթանալու համար, որից հետո նոր այս գործը կմակագրվի դատարանին»,-ասել է պաշտպան Ալեքսանյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Յուրի Խաչատուրովի պաշպան Միհրան Պողոսյանն էլ վստահեցրել է՝ գործի փաստական տվյալներին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց միջնորդությունները, սակայն իրենց համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հստակ է մեկ բան:

«Ամեն դեպքում այս գործի մասով տպավորությունն այնպիսին է, որ ցանկանում էին՝ Յուրի Խաչատուրվը հետ կանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա 2018 թվականի հուլիսի 26-ից Հայաստանում է և մինչև 2019 թվականի փետրվարի 13-ը նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել»,-ասել է պաշտպանը՝ շեշտելով, որ այս գործով դատական նիստերը պարտավոր են անցկացնել դռնբաց, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ՀՔԾ-ն ինչ գործ է կատարել, ինչպես է աշխատել։

Ըստ պաշտպանի՝ 76 հատոր կազմող գործին մանրամասն ծանոթանալու համար իրենց առնվազն երեք ամիս ժամանակ է հարկավոր:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին ևս գործին ծանոթանալու համար երեք ամիս է հարկավոր: «Սեյրան Օհանյանի մասով գործի նյութերին ծանոթանալու համար երեք ամիս ժամանակ եմ խնդրել: Կարծում եմ գործին հանգամանալից ծանոթանալուց հետո միջնորդություններ կներկայացնենք, քանի որ շարունակում եմ պնդել, որ գործ ունենք ապօրինի մեղադրանքի հետ»,-ասել է Պետրոսյանը՝ շեշտելով, որ «Մարտի 1-ի» գործով սպասվող դատական նիստերը պետք է լինեն բաց, որ հասարակությունն էլ տեսնի իրական պատկերը:

«Գուցե անհրաժեշտություն լինի մեկ կամ մի քանի նիստ անցկացնել դռնփակ, բայց, ընդհանուր առմամբ, այդ գործը պետք է քննվի դռնբաց ռեժիմում»,-եզրափակել է պաշտպանը:

Ըստ ՀՔԾ-ի, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: