«Տնտեսական թռիչք եղավ Քոչարյանի օրոք. նրան բանտում պահելու փոխարեն հետը խորհրդակցեք». Ստեփան Մարգարյան
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության ծրագրում որոշ դրական դրվագներ կան, սակայն ծրագիրն, ընդհանուր առմամբ, հուշագրի տեսք ունի, թեեւ ոչ բոլոր դեպքերում է, որ կառավարությունից կարելի է թվեր պահանջել: «Երբ ասում են, որ ձգտելու են մարդկանց բարեկեցությանը, տվյալ դեպքում թիվ չի կարող լինել, ինչպես պահանջում են»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին պատգամավորը:
Ստեփան Մարգարյանի բնորոշմամբ. «Ասել, որ կառավարությունը գործունեության ճանապարհներ է պատկերացնում, հնարավոր չէ: Սա պատահական կառավարություն է, նախորդը՝ եւս: Այն չունի տեսակետ: Մտադիր չեմ վիրավորվել, բայց վերջին տասը ամսում նախարարները ներկայացել են որպես հեղափոխականներ, բայց որեւէ մեկն իր ոլորտի ապագայի տեսլական չի ասել: Կարող են լինել չնչին բացառություններ, բայց ոլորտի զարգացման ծրագրեր չեմ տեսել»:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ մանրամասն ծանոթացել է կառավարության ծրագրին, եւ առաջին բանը, որն իրեն զայրացրել է, տարածաշրջանային գործակցության խնդիրների հանդեպ գործադիրի վերաբերմունքն է. «Տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս մնացած իրավիճակում չի կարելի կառավարության ծրագրում գրել, որ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պետք է հաստատվեն: Ի՞նչ է, Իրանի հետ սահմանը պետք է փակեի՞ք, իսկ Վրաստանին էլ՝ պատերազմ հայտարարեի՞նք…»:
Ըստ Ստեփան Մարգարյանի՝ անընդունելի է կառավարության ծրագրում գրել, որ բանակը պետք է ուժեղացնել, իսկ միաժամանակ ՝գեներալիտետի դեմ ճնշումներ գործադրել հրապարակային կերպով. «Սա վտանգավոր է ՀՀ անվտանգության համար: Չի կարելի նաեւ խոսել սոցիալական իրավիճակի բարելավման մասին եւ միաժամանակ մասնագետներին աշխատանքից ազատել՝ մեկին կրճատելով, մյուսին ասելով, թե նախորդ ռեժիմի ներքո է աշխատել: Հնարավոր չէ խոսել տնտեսական հեղափոխության մասին, երբ չկա հստակ ծրագիր: «Հեղափոխություն» բառը չեմ ասի, բայց տնտեսական թռիչք եղել է Քոչարյանի օրոք՝ 2000-ականներին: Հիմա նրան անհիմն բանտում պահելու փոխարեն կարելի էր նրա հետ խորհրդակցել եւ հարցերի պատասխաններ ստանալ»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո