Բրազիլացին, ի նշան Ամազոնի անտառների անտառահատման դեմ բողոքի, բերանով «բռնել» է 6 բոժոժավոր օձերի պոչից (տեսանյութ)
Բրազիլիայի արևմտյան Ռոնդոնիա նահանգի բնակիչ Արտևալ Դուարտեն յուրօրինակ մեթոդ է ընտրել Ամազոնյան անտառների անտառահատման դեմ բողոքի համար. նա բերանն է դրել 6 բոժոժավոր օձերի պոչերն ու տեսանկարել ամբողջ գործընթացը:
Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, տեսանյութը նկարահանվել է փետրվարի 6-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է «Օձերի նինձա» մականվամբ հայտնի ակտիվիստը զգուշորեն բռնում թունավոր սողունների գլուխներից: Այնուհետև նա բարձրանում է մեխերով պատված հարթակի վրա և բերանում տեղավորում բոլոր 6 օձերի պոչերը: Գործողությունը 15 վայրկյան է տևում, որից հետո տղամարդն իջնում է հարթակից:
Երկիր մոլորակի թոքերը համարվող Ամազոնի անտառներում րոպեում 200 ծառ է հատվում, ինչը նշանակում է, որ եթե դրա դեմ ոչինչ չարվի, մինչև 2030թ. անտառներն ամբողջովին կոչնչացվեն, գրում է լրատվամիջոցը:
Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը.

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո