Ադրբեջանն ԱՄՆ-ից 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքներ է գնել
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի միջև հերթական գործարքին, որի արդյունքում Ադրբեջան մատակարարվող տեխնիկան կարող է ռազմական կիրառություն ունենալ։
«Եթե մեր երկրում սա ինչ-որ մեկին հետաքրքրում է, ասեմ, որ Ադրբեջանը նախորդ նոյեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ: Նույնն էլ արել էր հոկտեմբեր ամսին: Այսինքն՝ շարունակական գործընթաց է: Բայց, քանի որ ոչ մեկին չի հետաքրքրում թե ինչ, ոնց, որտեղից, ումից ու ինչպես՝ թեման փակում եմ», – գրել է քաղաքագետը:
Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ-ՀՀ ապրանքաշրջանառությանը։ «Հայաստանը Միացյալ Նահանգների 173-րդ առևտրային գործընկերն է, այն դեպքում, երբ Ադրբեջանը 107-րդն է։ Եթե հաշվի առնենք, որ ՄԱԿ անդամ 193 պետություններից մի մասի հետ ԱՄՆ-ն ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի ու հետևաբար՝ չունի նաև առևտուր, մի մասի նկատմամբ էլ պատժամիջոցներ է կիրառում, Հայաստանն ամենահետին դիրքերում է թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով», – ասաց Սուրեն Սարգսյանը:
«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բավականին ակտիվ ձեռք է բերում այն կատեգորիայի ապրանքները, որոնց մասին գրել եմ», – նշեց նա: Ս. Սարգսյանի խոսքով՝ իր ուսումնասիրություններն ու տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այս ուղղությամբ ակտիվ աշխատում է. «Ադրբեջանը Միացյալ Նահանգներից փորձում է ձեռք բերել այն ամենն, ինչը կարող է։ Նույնիսկ կարող է քաղաքացիական նշանակություն ունեցող ուղղաթիռ ձեռք բերել, այն ռազմականացնել և օգտագործել իր կարիքների համար։ Դա կարող է լինել ուղիղ Միացյալ Նահանգներից կամ երկրորդ երկրներից», – ասաց քաղաքագետը։
Նա հիշեցրեց ամիսներ առաջ իր կողմից բարձրացված ուղղաթիռների գնման հարցը, որոնք չնայած քաղաքացիական են, սակայն ռազմականացվել են Ադրբեջանում։ «Ուղղաթիռները հարցը բարձրացրեցի, բայց այն բարեհաջող փակեցին՝ նշելով, որ դրանք քաղաքացիական են։ Չնայած հետո մենք տեսանք, ինչպես էին այդ քաղաքացիական ուղղաթիռները ռազմականացվել ու նույնիսկ նկարները կան, որ դրանք արդեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ջոկատի ռազմաբազայում են տեղակայված», – ասաց Սուրեն Սարգսյանը։
Հարցին՝ տիրապետում է արդյոք տեղեկատվությանը, թե ի՞նչ տեխնիկայի մասին է խոսքը «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի դեպքում, քաղաքագետն արձագանքեց. «Դրանք տարբեր բաներ կարող են լինել։ Ամիսներ առաջ տեղեկացրել էի Facebook-ով, որ ադրբեջանցիները ձեռք են բերել ամերիկյան արտադրության արձակման մեխանիզմներ, որոնք տարբեր նպատակներով կարող են օգտագործել՝ կամ փոքր ինքնաթիռների կամ անօդաչու թռչող սարքերի համար։ Դրան անմիջապես հաջորդեց տեղեկությունը, որ Ադրբեջանն Իսրայելից 40 դրոն է ձեռք բերել։ Այս փաստերը համադրելով կարող ենք ենթադրել, որ նաև այդ ԱԹՍ-ների համար է Ադրբեջանն ԱՄՆ-ից ձեռք բերել արձակման մեխանիզմները»։ Քաղաքագհետն ընդգծեց՝ ԶԼՄ-ներին և փորձագիտական հանրությանն այս հարցը շատ է հետաքրքրում, մշտապես թեմայի վերաբերյալ քննարկումներ են լինում, սակայն առաջին հերթին այս ամենին պետք է ուշադրություն դարձվի պետական մակարդակով ու պետական կառույցների կողմից։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո