Որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը ՀՀԿ-ին. Արփինե Հովհաննիսյան
Ոոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը ՀՀԿ-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Առաջիկա անելիքներիս եւ կուսակցական գործունեության մասին
Հարգելի գործընկերներ,
2018 թվականի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից (16 տարիներից յոթը ակտիվ քաղաքական գործունեության շրջան էր) հետո մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաեւ այժմ: Դա է պատճառը, որ լսելի լինելու, երկրում կատարվող իրադարձություններին արձագանքելու համար ես ընտրում եմ գործունեության հետեւյալ տեսակները.
• Անցած շաբաթ ստացա փաստաբանական գործունեության արտոնագիրս եւ կմիանամ այն փաստաբաների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադություններից՝ գիտակցելով, որ իսկական իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության եւ իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները։
• Անցած շաբաթ հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն։ Մեր նպատակն է լինելու վերահսկել երկում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները։ Մեր տեսլականն այն է, որ կրթության եւ անաչառ, կշռադատված վերահսկողության միջոցով մենք ի զորու ենք արձանագրել փոփոխություններ մեր երկրում։ Մենք պատրաստ ենք մեր թիմում ընդգրկել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է եւ պատրաստ են իրենց ջանքները ներդնել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
• «Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու եմ մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Այս ընկերությունը իր տեսակով, թիմով ու գործունեության ձեւաչափով եզակի է մեր երկրում: Մասնագիտացած լինելով գործարարության, ներդրումների ոլորտներում եւ գործունեության առանցք սահմանելով իրավական ոլորտում համալիր քաղաքականությունների մշակումը՝ ընկերությունն ընդգրկում է լայն ոլորտներ՝ հարկային բնագավառից մինչեւ մտավոր սեփականություն։ Մենք կարծում ենք, որ որակյալ ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են ստեղծել իրական արժեքներ, փոխել մեր երկրի գործարար եւ ներդրումային միջավայրը։
• Շարունակելու եմ նաեւ իմ ակտիվ դասախոսական եւ գիտամանկավարժական գործունեությունը։ Բացի ավանդական առարկաներից իմ կողմից մշակվել են նաեւ երկու հեղինակային դասախոսությունների կուրսեր, որոնք ներկայացնելու համար արդեն իսկ ստացել եմ հրավերներ մի շարք բուհերից։
Վերոգրյալը նշանակում է, որ ես շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց։ Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից, կան այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո։ Ասվածը հատկապես կարեւորվում է հասարակական կազմակերպություն հիմնելու որոշման համատեքստում, քանզի այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքացիական հասարակություն, որը կխոսի, ոչ թե երբ սպասարկում է ինչ-որ շահ, այլ երբ անհրաժեշտ է խոսել` ներկայացնելով հավասարակշռված ու համակողմանի կարծիք:
Այս ամենը հաշվի առնելով` ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում:
Հ.Գ. Շատ շուտով առավել մանրամասն կներկայացնեմ հասարակական կազմակերպության գործունեության հիմնական նպատակները, ուղղությունները եւ կազմակերպության գործունեության վերաբերյալ մեր տեսլականը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը