Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Հարվածի տակ են այն դատավորները, որոնց հաջողվել է պահպանել իրենց դիմագիծը. Հայկ Ալումյան

Կառավարությունը որքան հեռու մնա դատական համակարգից, ավելի քիչ փորձի կանոնակարգել այն, այնքան առողջ կլինի այն․ NEWS.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա հետ զրուցել ենք կառավարության գործունեության հնգամյա ծրագրի՝ արդարադատությանը վերաբերող դրույթների, դատական իշխանության անկախության, մարդկանց՝ կալանքից ազատելու բեռը դատարանների վրա դնելու, դատական համակարգի առողջացման և այլ հարցերի շուրջ:

Ի՞նչ տպավորություն ունեք արդարադատության ոլորտի վերաբերյալ կառավարության ներկայացրած տեսլականից:

Կառավարության ծրագրի՝ արդարադատությանը վերաբերող հատվածը լի է դեկլարատիվ բնույթի հայտարարություններով, կոնկրետություն գրեթե չկա, ճիշտ չեն ընտրված այն գլխավոր խնդիրները, որոնց լուծմանը պետք է առաջնահերթություն տրվի: Այն, ինչ այնտեղ գրված է, բավարար չէ պատկերցնելու, թե ինչպես է կառավարությունը տեսնում արդարադատության ոլորտի առողջացումը: Մի բան հստակ է՝ կառավարությունը որքան հեռու մնա դատական համակարգից, որքան քիչ փորձի կանոնակարգել այն, այնքան ավելի առողջ համակարգ կունենանք, սակայն մինչև հիմա ոչ մի կառավարություն զերծ չի մնացել դատական համակարգը կանոնակարգելու գայթակղությունից։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր խուսափել արտաքին միջամտությունից, դատավորների անկախության համար ի՞նչ հիմքեր են հարկավոր, որ նշված չէ կառավարության ծրագրում:

Երբ որ գառանը տալիս են գայլին ի պահ՝ ոչ մի լավ բան չի կարող ստացվել: Մեր դատական համակարգի հիմնական պրոբլեմը եղել է կառավարությունից կամ նախագահականից կախման մեջ գտնվելը: Ես չեմ հավատում մեր կառավարության այն հավաստիացումներին, թե այլևս դատական համակարգը կախյալ վիճակում չէ: Եթե դատական համակարգի հետ կապված խնդիրներ կան, այն պետք է լուծվի կամ դատական համակարգի ներսում, կամ օրենսդիր իշխանությունը պետք է դրան լուծում տա, բայց կառավարությունը պետք է հնարավորինս հեռու մնա դատարաններից:

Վերջին շրջանում դատավորի պաշտոնը կարծես թե կորցնում է գրավչությունը: Քիչ են այն իրավաբանները, որոնք ձգտում են դատավոր դառնալ: Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետևանքն է սա, մոտիվացիայի պակա՞ս կա:

Նախկինում դատավոր աշխատելու երկու պատճառ կար: Այդ ծանր, հոգեբանորեն և ֆիզիկապես մարդուն հյուծող աշխատանքը երկու կողմ ուներ: Այն դատավորները, որոնք ուզում էին հարստանալ, նրանց համար դատավորի պաշտոնը կոռուպցիայի մեջ թաթախվելու, անօրինական եկամուտներ ձեռքբերելու միջոց էր, և կա դատավորների մի փոքր խավ, որոնք կոռուպցիայի մեջ թաթախված չեն և ուզում են պիտանի լինել երկրին, ցանկանում են, որ իրենց երեխաները հպարտ լինեն, որ իրենց ծնողը դատավոր է և այլն: Այսօր այս երկու խավն էլ հսկայական հարված է ստացել. կոռուպցիայի մեջ թաթախված դատավորները վերջին տարիներին հայտնվել են ռիսկային գոտում, և այս հատվածի համար դատավորի պաշտոնը կամաց-կամաց կորցնոմ է իր գրավչությունը: Իսկ նրանք, ովքեր տառապանքով են այդ աշխատանքը կատարել, դժվարությամբ կարողացել են պահպանել իրենց դիմագիծը, ավելի մեծ հարվածի տակ են հայտնվել, քանի որ նրանց հավասարեցրել են կոռուպցիոներների հետ: Հիմա ոչ ոք թացը չորից չի տարբերում, հիմա բոլոր դատավորները հասարակության աչքում կոռուպցիոներներ են, պատվեր կատարողներ, հին իշխանություների դրածոներ և այլն:

Բնականաբար նման դատավորները հիմա գերադասում են լքել իրենց պաշտոնները, աշխատել՝ որպես փաստաբան կամ ինչ-որ բանկում վարչության պետ և երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան ամեն անգամ հայտնվել քննադատություների թիրախում։

Կառավարությունն իր ծրագրում շեշտը դրել է կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառմանը քաջալերելու վրա: Այս առումով լուրջ տեղաշարժ նկատելի՞ է :

Այս առումով ևս տարօրինակ մոտեցում կա: Գործադիր իշխանությունն՝ ի դեմս քննչական մարմինների, նախիկինի պես կալանավորման միջնորդություններ է ներկայացնում, միևնույն ժամանակ ողջ պատասխանատվությունը գցում է դատական համակարգի վրա՝ ասելով, թող շատ կալանքի որոշումներն չկայացնեն, որպեսզի դատական համակարգն առողջանա: Ես առաջարկում եմ, որ նախաքննական մարմինները կալանքի միջնորդություններ քիչ ներկայացնեն, իսկ թե ինչ կանի դատական համակարգը՝ իր գործն է, մի միջամտեք նրա գործերին:

Այսօր քննիչը չնչին մեղադրանքի պայմաններում անգամ կալանքի միջնորդություններ է ներկայացնում դատարան, որպեսզի հետո ստիպված չլինի ինչ-որ տեղ ապացուցել, որ տվյալ անձի նկատմամբ կալանք չկիրառելու շահագրգռվածություն է ունեցել, այսինքն՝ նա ստիպված է լինելու մի քանի ատյանում ապացուցել դա՝ հակառակ դեպքում կսկսեն կասկածել իրեն:

Այսինքն՝ քննիչները խուսափո՞ւմ են պատասխանատվությունից:

Այո, իրականում քննիչը գերադասում է, որ դատարանն այդ միջնորդությունը մերժի, քանի որ նրա համար ավելի հեշտ է զանգահարել մեղադրյալին, և նրա նկատմամբ քննչական գործողություն կատարել իր աշխատասենյակում, քան ամեն անգամ հասնել կալանավայր: Քննիչը միջնորդությունը ներկայացնում է, դատարանում պաշտպանում այն, սակայն մտքում երազում, որ դատարանը մերժի այն:

Վերջին շրջանում թիրախում է հայտնվել Վերաքննիչ քրեական դատարանը: Ինչպե՞ս է ստացվում, որ ամենից հաճախ կալանքը վերացնելու որոշում կայացնում են հենց այս ատյանի դատավորները:

Իրականում մեզ մոտ իրավունքը կհայտնվի գերակա դիրքում, թե՝ ոչ, կախված է ոչ թե օրենսդրությունից, այլ դատական համակարգում աշխատող անձերից: Դատական համակարգում օրենքներ են փոխվում, բարեփոխումներ իրականացվում, բայց արդյունքը նկատվում է այն դեպքում, երբ դատարավորը պրոֆեսիոնալ է և «ճնշումադիմացկուն»:

Վերանքնիչ դատարանի անձնակազմը փոխվել է, և ի տարբերություն 5 կամ 10 տարի առաջվա կազմի՝ այստեղ ներկայումս բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են աշխատում, որոնք չեն վախենում ռիսկային որոշումներ կայացնելուց: Պետք է գիտակցել, որ այն բարեփոխումները, որոնց մասին խոսվում է՝ չեն իրականանում, քանի որ խնդիրն անձերի մեջ է:

Իսկ մեր դատական համակարգում շա՞տ են ճնշումներին դիմադրող դատավորները:

Հիմա գնալով ավելացել է «ճնշումակայուն» դատավորների թիվը, ուղղակի հիմա շատ բան կախված է ճնշման չափից: Կան երիտասարդ դատավորներ, որոնք եթե հնարավորություն ունենան արդար դատական ակտ կայացնելու, անպայման դա կանեն: Կարծում եմ, որ պետք է շատ խմնամքով վերաբերվել այդ դատավորներին, պետք է չկոտրել դատավորների մեջ ճիշտ արդարադատություն իրականցնելու ցանկությունը: Եթե մեկ-երկու անգամ այդ դատավորները սկսեն պատվեր կատարել, նրանք կկոտրվեն, կվերածվեն գործիքի: Բացի այդ, երբ դատավորը մեկ-երկու անգամ պատվեր է կատարում, սկսում է որոշակի վերաբերմունք ակնկալել իր նկատմամբ՝ նաև պատվեր տվողների կողմից: Սա դատավորներին մղում է կոռուպցիայի, այսինքն՝ եթե տվյալ դատավորը պատվեր է կատարում, նա ակնկալում է, որ դրա դիմաց ինքն էլ կարող է իրեն որոշ բաներ թույլ տալ, նա կարողանում է սեփական շահից ելնելով օրենքը ծռել՝ աստիճանաբար վերածվելով կոռուպցիոների:

Ո՞րն է դատական համակարգի առողջացման Ձեր տեսլականը:

Գործադիրը պետք է աշխատի հնարավորինս հեռու մնալ դատական համակարգից: Դատական համակարգում ներկայումս կան բավարար թվով լավ դատավորներ, որոնք կարող են եղանակ ստեղծել և եղանակ փոխել: Դատական համակարգն ինքնակառավարվող համակարգ է, պետք չէ խառնվել նրա գործերին, ընդամենը պետք է տեսնել, թե ինչն այն չէ համակարգում, և օրենդրական փոփոխությունների միջոցով շտկել խնդիրը: