ՀՀ վարչապետը չի պատասխանում հանդիպելու առաջարկին. Ստանիսլավ Զասը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման մասին
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Ստանիսլավ Զասը մեկնաբանել է իր նշանակման հարցում վերջին զարգացումները՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում իր հետ հանդիպման խնդրանքին:
«Գործընթացը ոչ մի կերպ առաջ չի գնում, դեռևս ոչ մի տեղաշարժ: Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը դեռևս չի կայացել: Ես առաջարկ եմ ուղարկել հանդիպելու ցանկացած հարմար պահի, բայց դեռ պատասխան չեմ ստացել: ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն աջակցություն են հայտնել Բելառուսի թեկնածուին», - Մինսկում լրագրողներին ասել է Զասը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք որոշումը կարող է կայացվել առանց Հայաստանի համաձայնության, Զասը պատախանել է. «ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված է որոշման ընդունումը սահմանափակ կազմով, սակայն դա լավագույն տարբերակը չէ, իհարկե: Նման որոշումները պետք է ընդունվեն համաձայնությամբ: Դա նորմալ, անխափան աշխատանքի գրավականն է»:


















































Պեսկով. ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ պարզել Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ում աշխատանքի «սառեցման» մասին
Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի մայիսի 22-ին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի անորոշությունը ցավալի է կազմակերպության համար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել ավելի շուտ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ