«Սենսացիոն, սադրիչ և սկանդալային». թուրքական մամուլը Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը լայն արձագանք է գտել նաև Թուրքիայում:
Թուրքական լրատվամիջոցները հիմնականում «սկանդալային» են որակել Ֆրանսիայի ղեկավարի նման որոշումը և չակերտների մեջ օգտագործել ցեղասպանություն բառը:
Առաջինը լուրի մասին հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից է եղել: Լրատվամիջոցը թվարկել է եվրոպական այն բոլոր երկրների անունները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ պաշտոնական Անկարան հերքում է ցեղասպանության վարկածն ու շեշտում, որ «1914 – 1921 թվականներին տեղի ունեցած փոխադարձ բախումների ժամանակ» մահացել են նաև բազմաթիվ թուրքեր:
Թուրքական ընդդիմադիր և ազգայնական «Սյոզջու» պարբերականը կիրառել է թուրքական մամուլում մեծ տարածում ունեցող «այսպես կոչված ցեղասպանություն» և «1915-ի դեպքեր» եզրույթները: «Սյոզջու»-ն մեղադրել է Մակրոնին Twitter-ի միջոցով «սենսացիոն և սադրիչ» հրապարակումներ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նմանվելու փորձի համար:
SonDakika կայքն ուշադրություն է հրավիրել Մակրոնի հայտարարության այն հատվածի վրա, որտեղ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ իր այս որոշման մասին նա նախապես տեղեկացրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական լրատվամիջոցները հիմնականում մեջբերել են նաև Մակրոնի խոսքերն Անկարայի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հակամարտության ու մարդու իրավունքների և ազատությունների հարցում Թուրքիայի հետ ունեցած որոշ տարակարծությունների մասին:
Թեմային անդրադարձել են նաև թուրքական առաջատար «Յենիչաղ», «Աքշամ», «Սթար» պարբերականները, gazeteduvar.com.tr, haberler.com, bursahaber.com, gercekgundem.com կայքերն ու այլ լրատվամիջոցներ:
Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:
Իր որոշման մասին Մակրոնը հայտնել էր նաև Twitter-ի իր պաշտոնական էջում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո