Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզում Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ «Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպք Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ Reuters Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ ՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել Այսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճանները

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆԿրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերիցԵվրահանձնաժողովը Կիևին 6,1 միլիարդ եվրո է հատկացրել ռազմական ծախսերի համարԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանինԻրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերինՈստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեԿասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունըՎարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին. Մաս 1Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենՄարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդը

«Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի՝ Փաշինյանը Մարությանի սենյակից հրահանգներ է տալիս». Խաժակյան

Ազգային ժողովի շենքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական հավաքից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում վարչապետ Փաշինյանի միջամտությունն են արձանագրում երկրի ՏԻՄ-օրենսդիր-գործադիր իշխանության փոխհարաբերություններում:


«Իշխանության որոշ օղակներում ինստիտուցիոնալ մոտեցումները խաթարվել են, և սա վերաբերմունք է արտահայտում պետական համակարգի հանդեպ: ԱԺ-ում վարչապետի հրավիրած փակ հանդիպումը վկայությունն է այն բանի, որ «Իմ քայլը» դաշինքի մասով օրենսդիր և գործադիր մարմինները հստակ տարանջատված չեն, հետևապես՝ խաթարված է այս ուժի ներսում փոխզսպման և հակակշռման մեխանիզմները»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով փետրվարի 2-ին՝ ԱԺ-ում վարչապետի կողմից կուսակից պատգամավորների, նախարարների և մարզպետների հետ հրավիրած փակ հանդիպմանը:

Դ. Խաժակյանը հիշեցնում է այս հավաքին նախորդած մյուս երկու դեպքերը՝ ԱԺ նիստերի դահլիճում ընտրված կուսակիցների հետ Փաշինյանի առաջին ոչ ֆորմալ հանդիպումը, իսկ հունվարի 8-ին՝ ուշ երեկոյան, Երևանի քաղաքապետարան կատարած նրա այցը: Քաղաքապետարանում ավագանու հետ «գաղտագողի հանդիպումն» ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը գործադիրից ՏԻՄ-ի աշխատանքներին միջամտություն է որակում:

«Հեղափոխությունից հետո այնքան է փոփոխվել պետական ինստիտուտի ներկայացուցիչների վարքագծում, որ այլևս դրա վրա զարմանալ հնարավոր չէ: Մոռացե՞լ եք, թե ոնց էր վարչապետը Երևանի ընտրություներին քարոզչական հարթակից ի պաշտոնե հանձնարարականներ տալիս ուժային կառույցների ղեկավարներին՝ ասֆալտների պառկեցնելու, մարդկանց պատերին ծեփելու և այլն…:

Մենք մի քանի անգամ ասացինք, որ՝ պարո՛ն Վարչապետ, կներեք, բայց սա Երևանի քաղաքային իշխանության դրսևորման հարթակ է, Դուք հանդես եք գալիս քաղաքապետի թեկնածուի փոխարեն… Ուզում եմ ասել, որ այս դեպքերով ռուբիկոնն արդեն հատված էր, այնպես որ, զարմանալ պետք չէ, երբ խորհրդարանում են կուսակցական ժողովներ հրավիրվում: Եթե նախկինում երկրի ղեկավարն ասում էր՝ «Տարոն ջան, սիրուն չի», երբ պուրակում տաղավարներ են տեղադրված, ու սա տիրաժավորվում էր, դառնում էր հասարակական քննարկումների թեմա, ապա այսօր երկրի ղեկավարի միջամտությունը քաղաքային իշխանության գործին ավելի ուրիշ կերպ է ցուցաբերվում:

Եվ եթե հաշվի առնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետ Հայկ Մարությանի քարոզարշավն ամբողջությամբ իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանը, ապա չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ նա եկել- նստել է Մարությանի աշխատասենյակում ու աշխատակազմին հրահանգներ է տալիս: Ընտրություններին ստացած ձայները Հայկ Մարությանինը չէին, նա այդպես էլ չներկայացավ հանրությանը՝ որպես քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի քարոզարշավ չունեցավ դասական առումով: Եվ այս մոտեցումը շղթայական կապով նկատվում է պետական մյուս օղակների ինքնուրույնությանը միջամտելու դեպքում»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև իշխանական ուժը ներկայացնող ՏԻՄ ղեկավարները, նախարարները 4-ժամյա փակ հանդիպում-քննարկում են անցկացրել Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ շենքում։ Այս փաստը շատերի օբյեկտիվ քննադատությանն էր արժանացել մի քանի պատճառով։ Նախ, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին թույլ չէին տվել մուտք գործել շենք և լուսաբանել՝ պատճառաբանությամբ, որ շաբաթ օր է՝ ոչ աշխատանքային։

Նիստի ավարտից հետո մասնակիցների մեծ մասը հեռացել էր Դեմիրճյան փողոցի մուտքով, իսկ Բաղրամյան փողոցի անցակետից դուրս եկող մյուս մասնակիցները հրաժարվել էին մանրամասներ հայտնել նիստի վերաբերյալ։ Եվ ամենակարևորը, շատերին զայրացրել էր այն փաստը, որ Ազգային ժողովը վերածվել էր Փաշինյանի գլխավորած կուսակցության գրասենյակի։ Մինչ քննարկվում էր հարցը, թե ով և ինչ իրավունքով է նրանց թույլ տվել օրենսդիր մարմնի տարածքը վերածել կուսակցական գրասենյակի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրել էր, որ այդպիսի հանդիպումները հաճախակի են լինելու։

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

168.am