Ովքեր են պարգեւավճարներ ստացել դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազության համակարգի բոլոր դատախազները պարգևատրվել են՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։ Կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները չեն պարգևատրվել։
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Պարգևատրումների վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան Դատախազությունից հայտնել են. «Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր դատախազները՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազի, 2019 թվականի հունվարի 8-ի` ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստացել են պարգևատրում պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդից՝ աշխատավարձի դրույքաչափի 70 տոկոսի չափով (առանց հավելավճարների), իսկ քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ աշխատավարձի դրույքաչափի 100 տոկոսի չափով (առանց հավելավճարների):
Սահմանված կարգի համաձայն` պարգևավճարներ չեն ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները»։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը