«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումը Մալաթիա Սեբաստիայում (Լուսանկար)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավը շարունակվում է․ այսօր՝ մարտի 19-ին նախատեսված են նախընտրական հանդիպումներ Երևանի մի շարք համայնքներում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին հանդիպումը տեղի ունեցավ Շենգավիթ համայնքում։ Երկրորդը՝ Մալաթիա Սեբաստիայում էր։
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընտրողներին ներկայացրեցին իրենց դաշինքի նախընտրական ծրագիրը։ Հավաքին ելույթ ունեցան նաև այս համայնքում դաշինքի կողմից առաջադրված ռեյթինգային թեկնածուները։
Իր ելույթում դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ հասկանալու համար երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, բավական է ճիշտ գնահատել ներկայիս ծանր վիճակը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց ընտրողներին ձայն չտալ ՀՀԿ-ին և այդ կուսակցության կողմից առաջադրված ռեյթինգային թեկնածուներին, քանի որ դրանով մարդիկ ձայն են տալիս Սերժ Սարգսյանին։
Zham.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը