Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում «Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրա Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը «Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»

Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար

«Եթե դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում». Կոլերով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, հակամարտող երկրների ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումների տեսքով, ակտիվ կերպով շարունակվում է: Չնայած կարծիքներին, որ այդ հանդիպումների ընթացքում լուրջ քննարկումներ են ընթանում ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների ու տարրերի շուրջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որևէ դետալ չի քննարկվում, մտքերի փոխանակություն է ընթանում, ավելին՝ հայկական կողմը կրկին պնդում է, որ ԼՂ-ի փոխարեն չի բանակցելու, դավադրություններ չեն կարող լինել: Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում՝ Ձեր տպավորություններով:


– Ոչ մի նոր բան բանակցային գործընթացում չի կատարվում` նոր փաստաթղթեր, նոր սկզբունքներ ու տարրեր չեն քննարկվում: Իմ կարծիքով` քննարկվում են բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ընդ որում, իմ համոզմամբ, փուլային տարբերակն է քննարկվում: Այսինքն` սկզբից՝ 2 շրջան, հետո՝ ևս մի քանի, ու այդպես շարունակ, կարգավորում՝ նշածս բանաձևի հիման վրա: Ի դեպ, ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ:

Այն, ինչ ինձ մտահոգում է, շտապողականությունն ու արագությունն է: Ակնհայտ է, որ կա արագ գործընթաց, կարծես թե կողմերը շտապում են: Բայց ինչո՞ւ շտապել նման հարցերում, ինչո՞ւ սա չանել ավելի երկար ժամանակահատվածում, որն էլ ավելի ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն կտա: Ես, անկեղծ ասած, ավելի դանդաղ գործընթացի կողմնակիցն եմ: Հայկական կողմի դեպքում շտապողականությունն առավել քան անհասկանալի է, քանի որ երկրի ներսում կան բազում անելիքներ, որոնցով պետք է զբաղվի իշխանությունը՝ մինչ այս հարցին անցնելը:

Անհասկանալի է պնդումը, թե հակամարտության պատմությունն է քննարկվում բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Եթե Դուք ոչինչ չեք քննարկում, պատմությունից բացի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես հանդիպում:

– ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս, որպեսզի ձևավորվի միջավայր, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց ավելի լավ են հասկանում:

– Այո, այդպիսի մթնոլորտ կարող է լինել, իսկ ինչո՞ւ այդքան հաճախակի հանդիպել, այնտեղ ի՞նչ եք այդքան անում, եթե լուրջ հարցեր չեն քննարկվում: Միջավայրը նորմալ է արդեն Դուշանբեից հետո, արդեն ավելի քիչ են սկսել կրակել շփման գծի ուղղությամբ:

– Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինեն ԼՂ հակամարտության կարգավորման արագացված գործընթացներով, եթե Ձեզ համար ընդունելի չեն իշխանությունների պնդումները դավադիր գործընթացների բացակայության մասին:

– Ես չգիտեմ: Ես չեմ հավատում արտաքին դավադրության տեսություններին, որ կան ճնշումներ: Ասում են` ինչ որ մեկը ճնշում է, դավադրություն է պատրաստում, ես դրան չեմ հավատում: Ընդդիմություն խորհրդարանում չկա, վարկանիշը բարձր է, նստիր-կառավարիր՝ ինչպես և ինչով ուզում ես: Գոնե առաջիկա երկու տարիներին: Ո՞ւր ես շտապում, ինչո՞ւ, ես չեմ կարող դրան բացատրություն տալ, տրամաբանական բացատրություն չկա ներկա փուլում բանակցային գործընթացի ինտենսիֆիկացման համար: Ամենակարևորն այն է, որ բոլոր բացատրությունները, որոնք ՀՀ իշխանություններն են ներկայացնում, պարզաբանումներ են երեխաների համար: Իսկ ես վաղուց հեռու եմ այդ տարիքից:

– Պարոն Կոլերով, խոսեցիք Մադրիդյան սկզբունքների մասին: Կա կարծիք, որ ռուսական կողմը կրկին ակտիվացնում է «Լավրովի պլանը», և հենց դրա մասին խոսեց վերջերս Լուկաշենկոն իր հայտնի ասուլիսում, որում անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը:

– Չկա ոչ մի «Լավրովի պլան», չի եղել, դա խաբերություն է, բազմիցս հերքված խաբեություն, դա խաբեություն է՝ հստակ նպատակներով: Որևէ նոր տեղեկատվություն չկա, ողջ տեղեկատվությունը թույլ է տալիս պնդել, որ քննարկվում են Մադրիդյան սկզբունքները` տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, և քննարկվում է Ղարաբաղի համար կարգավիճակ ԼՂԻՄ սահմանների շրջանակում: Իմ կարծիքով` այդ սահմանները նույնիսկ Լաչինի հետ անհնար են դարձնում Ղարաբաղի տնտեսական և ռազմական գոյատևումը: Միայն ներկայիս տարածքն է ստեղծում տնտեսական և ռազմական հիմք Լեռնային Ղարաբաղի կայունության համար: Քելբաջարի հանձնումը ԼՂ-ին զրկում է 65 տոկոս ջրային ռեսուրսներից, հարավային շրջանների հանձնումը զրկում է ԼՂ-ին 60 տոկոսից ավելի գյուղատնտեսական հողատարածքներից, մյուս շրջանների հանձնումը Ղարաբաղը զրկում է ռազմական պաշտպանական խորությունից, ԼՂ-ն վերածվում է մի փոքրիկ տարածքի, որը կդառնա հեշտ խոցելի:

– Պարոն Կոլերով, հայկական կողմը պնդում է, որ իր բաժին պատասխանատվությունից չխուսափելու փորձեր են այս հանդիպումները, իսկ բանակցային գործընթացը հայկական կողմը չի վարելու Արցախի փոխարեն: Հայտնի է նաև, որ սրան դեմ է ադրբեջանական կողմը: Որքանո՞վ է իրատեսական Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին:

– Այո, դրան դեմ է Ադրբեջանը: Առաջիկայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում նաև Լեռնային Ղարաբաղում, ընտրություններ, նոր մարդիկ, որոնք ևս պետք է հարմարվեն, ու այս իրավիճակում մի փոքր դժվար իրականանալի է թվում դա: Բայց, կարծում եմ, ԼՂՀ ներկայացուցիչները տեղյակ են բոլոր գործընթացներից, քանի որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է լինում Ղարաբաղում: Բայց Ղարաբաղի ներկայացուցիչները չեն լինում այդ միքանիժամյա քննարկումներին, նա չի վերցնում նրանց իր հետ:

– ՀՀ վարչապետը չի վերցնում, ամենայն հավանականությամբ, քանի որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, և դրա համար ենթադրվում է, որ անհրաժեշտ է համաձայնություն:

– Նա կարող է նրանց տանել քննարկումների՝ որպես փորձագետներ: Նա կարող է դա անել, բայց չի անում:

– Ինչպե՞ս կարող է Հայաստանն Արցախին վերադարձնել բանակցային սեղան, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրա համար:

– Կրկին նշեմ, որ Ադրբեջանը դեմ է դրան: 2016 թվականի պատերազմը Սերժ Սարգսյանին քարտ-բլանշ տվեց որոշ նախապայմաններ դնելու համար, այդ թվում՝ այս հարցը, դա չարվեց: Սերժն ուներ հնարավորություն՝ նաև ճանաչել Ղարաբաղը, նա չարեց դա նույնպես: Նա չդրեց հավելյալ պայմաններ: Դա կախված է հայկական կողմի ջանքերից, հայկական կողմը պետք է դրա համար ջանքեր ներդնի:

– Վերջին մի քանի ամիսների կտրվածքով փոխվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ, Սերգեյ Լավրովը կառուցողական է որակում Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի ուղղությամբ, գովում է Ադրբեջանին: Ինչո՞ւ:

– Չի փոխվել: Ռուսաստանը կառուցողական է որակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրճատումը, Դուշանբեի բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերվել, և դա Պուտինի նախաձեռնությունն էր: ՌԴ ԱԳՆ-ն այդ արդյունքը ողջունում է, քանի որ դա Պուտինի նախաձեռնությունն էր: Այդքանը:

Եթե ՀՀ-ում ցանկանում են ծածկվել Լավրովի, Պուտինի և Ռուսաստանի տանիքի տակ, որպեսզի Ղարաբաղի հարցում գնան կոմպրոմիսների, ապա դա նորություն չէ մեզ համար: Սերբիայի օրինակն ուսումնասիրեք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնպես անընդհատ ասում էր. «Ինձ Պուտինը ասում է», «Պուտինի հետ քննարկեմ», և հանձնում է Կոսովոն և Կոսովոյի սերբական շրջանները: Վուչիչը ծածկվում էր Պուտինի հովանու ներքո, որպեսզի փափուկ, ամբողջական կապիտուլյացիա իրականացնի: Ես նմանություն եմ տեսնում: Որքան հաճախ են Հայաստանում խոսում այն մասին, որ Պուտինը ատիվացնում է, Լավրովն է ասում, դա հնարում են: Հնարել են «Լավրովի պլանը», որ իրենք չէ, այլ Լավրովն է ստիպում, Լավրովը վախենալու է, ստիպում է, որ կոմպրոմիս տեղի ունենա: Բայց դա սուտ է, դա արվում է նրա համար, որպեսզի դառը կոնֆետը գեղեցիկ թղթով փաթեթավորվի:

– Ձեր նշած այս շտապողականության հարցում Ռուսաստանն ի՞նչ հետաքրքրություն և շահ ունի, կամ ինչպե՞ս է գնահատվում այս գործընթացը, եթե համարենք, որ դեմ է այս արագացված պրոցեսին:

– Ես այդ շտապողականությունը բնութագրում եմ՝ որպես փաստ: Բոլորի համար տեսանելի է դա, հաշվեք հանդիպումների թիվը, պատկերեք այդ գրաֆիկը, հավատացնում եմ` շատ ուշագրավ գրաֆիկ կլինի: Ես այդ հարցի շուրջ որևէ խոսակցություն չեմ ունեցել, պաշտոնական տեսակետին չեմ տիրապետում: