Եթե նման հայց կա, Հայաստանը պետք է լավ պատրաստվի․ Մարուքյանը՝ Ադրբեջանի 50 մլրդ դոլարի հայցի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չէ, որ Ադրբեջանը 50 միլիարդ դոլարի հայց է ներկայացնելու Հայաստանի դեմ Ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում։
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում, սակայն եթե այդպիսի հանգամանքներ կլինեն, կներկայացնեն, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է լավ պատրաստվի այդ հայցի դեմ, մեր պաշտպանությունը կազմակերպելու համար»,- ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում և Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրեն հասած տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մոտ 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստվում ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանի դեսպանները Եվրոպայի տարբեր երկրներում պայմանագրեր են կնքում իրավաբանների և փաստաբանների հետ, այսինքն՝ ստեղծում են փաստաբանական խումբ այդ հայցը ներկայացնելու համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը