Հայ աճպարարի ելույթն ապշեցրել է Կիրկորովին և հանդիսատեսին (տեսանյութ)
Ռուսական Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող Пригласите на свадьбу! հեռուստածրագրի եթերում հարս ու փեսա Տատյանան և Օլեգն ընտրել են մասնակիցների, որոնք պայքարում էին նրանց ապագա հարսանիքին ելույթ ունենալու համար:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, հավակնորդներից մեկը հայ իլյուզիոնիստ Ռոման Խալաֆյանն է եղել, որն անհավանական հնարքներով ապշեցրել է հանդիսականին և ժյուրիի անդամներին՝ Ֆիլիպ Կիրկորովին և Աննա Սեմենովիչին:
Աճպարարն իր ուշագրավ համարը ներկայացրել է փեսացուի՝ Օլեգի ժամացույցի միջոցով, որից հետո նրան խնդրել են այլ հնարքներ էլ ցուցադրել:
Ռոմանը կատարել է նրանց խնդրանքը և դրա համար օգտագործել Կիրկորովի ակնոցը:
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ», - Ռոմանի ցուցադրած հնարքներին արձագանքել է Կիրկորովը:
Ժյուրիի, հարսի և փեսայի և նրանց ընկերների քվեարկությամբ Ռոման Խալաֆյանը վստահ հաղթանակ է տարել:
Նրա ելույթը կարող եք դիտել 17-րդ րոպեից:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը