Արմավիրի մարզպետարանում շատ-շատ են չարչարվում
Արմավիր մարզպետարանում պարգեւատրումները եղել են ոչ թե բյոջեի հաշվին, այլ մարզպետարանի խնայողությունների հաշվին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը՝ անդրադառնալով մարզպետարանում տարեվերջյան պարգեւատրումներին։
«Հաշվի առնելով տարեվերջյան լարվածությունը ստուգումների հետ, կոնկրետ մարդիկ կան, որ մի շարք հանձնաժողովների մեջ են ընդգրկված, միշտ ստուգումների մեջ են, չեն օգտվում սոցփաթեթներից եւ այլ առավելություններից ի տարբերություն քաղծառայողների, որոնց պարգեւատրումները ուրիշ եղանակով են կատարվում, հետեւաբար տարին մեկ անգամ ես որոշում եմ կայացել նաեւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին ընդգրկել։ Նորից եմ կրկնում, որ այդ ամեն ինչն ամեն տարի եղել է, բայց այս տարի շատ ավելի ծանրաբեռնված են աշխատել»,– ասաց մարզպետը։
Մարզպետը նշեց, որ բոլոր պարգեւատրվածները նախկինում էլ պայմանագրային հիմունքներով աշխատել են մարզպետարանում, իսկ պարգեւատրման չափն իրենք չեն որոշել, այլ վարչապետի աշխատակազմն է որոշել։
«Մարզպետներն իրենց պարգեւատրման չափը իրենք չեն որոշում, այդ ամեն ինչը համաձայնեցվում է վարչապետի աշխատակազմի հետ, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ մենք իրավասու չենք որոշում կայացնել մենք մեզ ինչքան պարգեւատրենք»,– ասաց նա։
Նշենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր դեկտեմբերի 25-ի կարգադրությամբ, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին միանվագ դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներին, օգնականներին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնականին։
Արմավիրի մարզպետն իրեն պարգևատրել է հիմնական աշխատավարձի ամբողջ գործակցով (մեկ ամսվա աշխատավարձի չափ), իսկ մյուսներին՝ 0,5756: Այս կարգադրությամբ պարգատրման ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 718 հազար դրամ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...