ԱՄՆ-ը հույս ունի Թուրքիայի հետ համաձայնության հասնել քրդերի հարցով
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ լավատես է Սիրիայում քուրդ ապստամբների պաշտպանության վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնության գալու հարցում, երբ ԱՄՆ-ը կլքի երկիրը, հաղորդում է BBC News-ը:
Պոմպեոն այդ հայտարարությունն արել է ԱՄԷ իր այցի ընթացքում իր թուրքական գործընկեր Մեվլյուտ Չավուշօղլու հետ հեռախոսազրույցից հետո:
ԱՄՆ-ը հայտարարում է, որ երկրի զինված ուժերը պայքարում էին քրդական ուժերի հետ ԻՊ-ի դեմ: Ընդ որում, Թուրքիան համարում է ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցներին ահաբեկիչներ եւ երդվել է ոչնչացնել նրանց:
Լրագրողների հետ զրույցում Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Թուրքիայի ժողովրդի եւ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավունքը պաշտպանելու երկիրն ահաբեկիչներից:
«Մենք գիտենք նաեւ, որ այս ժամանակահատվածում մեզ հետ մեկտեղ այդ պայքարն արժանի է պաշտպանության»,-ասել է նա:
Պոմպեոն հավելել է, որ զրուցել է Թուրքիայի ԱԳՆ Մեվլյուտ Չավուշօղլու հետ եւ նշել է, որ մի շարք մանրամասներ ունեն բարելավման կարիք, սակայն նա լավատես է, եւ կողմերը կարող են լավ արդյունքներ գրանցել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո