Վրաստանի նախագահն ապրելու է ֆրանսիական թոշակով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստեղծի մասնավոր հիմնադրամ, որին նա կփոխանցի իր աշխատավարձը: Այս մասին Զուրաբիշվիլին տեղեկացրել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Новости- Грузия»–ն։
Զուրաբիշվիլու հիմնադրամը պետք է դառնա այլընտրանք նախագահի պահուստային ֆոնդին, որը վերացվել է 2019թ.–ին նախագահի վարչակազմի ֆինանսավորման կրճատումից հետո:
Ինքն անձամբ ապրելու է Ֆրանսիայի տրամադրած թոշակով: Չնայած այն հանգամանքին, որ 2018թ. օգոստոսից նա Ֆրանսիայի քաղաքացի չէ, 67-ամյա Զուրաբիշվիլին իրավունք ունի ստանալ կուտակված վճարները, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ում ավելի քան 30 տարվա աշխատանքի համար:
«Քանի որ նոր իրականության մեջ նախագահական հիմնադրամը վերացվել է, ես որոշեցի նոր ձեւ գտնել` բարեգործությանը մասնակցելու, նորարարությունների եւ նախաձեռնությունների խթանման համար: Ես կարեւոր եմ համարում մասնակցելն այս գործընթացին, եւ մենք դեռեւս իրավական տեսանկյունից ձեւ ենք փնտրում, որպեսզի իմ հովանու ներքո հիմնադրամ ստեղծենք՝ հասարակական անձանց աջակցությամբ, որտեղ ես կփոխանցեմ իմ աշխատավարձը, քանի որ արդեն ստանում եմ Ֆրանսիայում կուտակված կենսաթոշակս, եւ այն ինձ բավարարում է: Հուսով եմ, որ մյուսները կհետեւեն իմ օրինակին», - ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին նշել է, որ նոր հիմնադրամը բացարձակապես թափանցիկ կլինի, եւ թե ինչպես այն կֆինանսավորվի, կորոշի մեծամասնությունը:
Ամեն տարի պետական բյուջեից նախագահական պահուստային հիմնադրամ էր փոխանցվում 5 միլիոն լարի (մոտ 1,9 միլիոն դոլար):
Այս ֆոնդից պետության ղեկավարը կրթաթոշակներ է հանձնել առանձնացող ուսանողներին, ֆինանսավորել է մարդու իրավունքների պաշտպանությանը, նորարարական եւ արտադրողական կարողությունների զարգացմաըն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, եւ այլն:

















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո